Եթե Փաշինյանը «ճանաչում եմ»-ի փոխարեն օգտագործեր «պատրաստ եմ ճանաչել, եթե․․․», բանակցային այլ դիրքում կլինեինք.Օսկանյան (video)

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս իր արած առաջարկի մասին։

«Վերջին մի քանի օրերին այդ հարցի շուրջ եղել են տարբեր քննարկումներ, տարաբնույթ մենկաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ առողջ, լավ քննարկումներ, որոնք պետք է շարունակել։ Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել և ինչպես ասել եմ նախկինում՝ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։

Իմ առաջարկում, երբ ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, նպատակ չունեի ինչ-որ մարդկանց նեղացնելու կամ վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով այս վերջին տարիների դառը փորձից։

Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է ու այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերվում, նա նման փորձ չուներ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Առավելեւս, Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում»,- ասաց Օսկանյանը:

Նա անդադարձավ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը որ Արցախը Հայաստան է և վերջ. «Միգուցե դա Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ, ու դա բերեց շատ բացասական հետևանքների։

Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը ու դա ճիշտ ժամանակին օգտագործելը, հարցերին ճիշտ փաթեթավորում տալը էական նշանակություն ունի։ Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի ողջ քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ կառուցված էր ընդամենը մեկ բառի վրա ` «containment»՝ զսպողականության քաղաքականություն, որը պահպանեց խաղաղությունը։

Իմ նախարարության շրջանում մենք որդեգրել էինք կոմպլիմենտար քաղաքականություն, որը կառուցված էր մի բառի վրա՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Ուզում եմ ասել, որ խոսքը շատ կարևոր է ու սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղության։ Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու իմ առաջարկությունը կառուցված է հենց նման մոտեցումների վրա, այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, շատ նուրբ են, բայց ընկալելի թե՛ միջնորդների ու թե՛ հակառակորդների համար, որոշակի շեշտադրումների փոխոխություններով հնարավորոթյուն կուենանք բանակցությունները դնել բոլորովին այլ հունի մեջ»,-ասաց Օսկանյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես հիմա մտնելու եմ Փաշինյանի տրամաբանության դաշտ, այն ինչ ասելու եմ, իմը չէ, Փաշինյանինն է։ Ինչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը ի դիմաց նրա, որ ապահովում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ 29․ 800 քկմ-ն։ Բայց նրա մոտ նույնիսկ սա չի հաջողվում անել, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել , այնտեղ ևս ինքը սխալ է խոսել։

Փաշինյանը այնքան է որակավորում տվել «ճանաչում եմ», «ընդունում եմ» տերմիններին, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի թողել։ Եթե նա ընդամենը ասած լիներ՝ ոչ թե «ճանաչում եմ», այլ «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք՝ Հայաստանը բանակցային ավելի լավ դիրքերում կլիներ ու կստանար այն, ինչ ուզում է ու Փաշինյանը ստորագրած կլիներ իր այդ երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց չի կարողանում անել դա, որովհետև սխալ է սկսել։ Երբ դու դեռ բանակցությունների չես գնացել, բայց ասում ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մաս, դու քո հակառակորդին տալիս ես իր ցանկալի ամենամեծ պատառը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները նույն սխալը թույլ տվեցին, երբ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ ասացին՝ «մեզ համար ընդունելի են դրանք», այնինչ, ըստ Օսկանյան կարելի էր ասել «մենք ի գիտություն ենք ընդունում այդ կետերը»։

«Սա վկայությունն է այն բանի, որ ոչ կոմպետենտության խնդիր կա և սրանից տուժում են ոչ թե մի խումբ մարդիկ, այլ մի ողջ ժողովուրդ, հայրենիքն է տուժում»,- ասաց նա։

Ըստ Օսկանյանի՝ ԼՂԻՄ-ի փաստի գոյությունը բանակցություների սեղանի վրա բերելը հնարավորությունների նոր դռներ է բացելու հայկական կողմի համար։

«Հարց եմ ուզում տալ Փաշինյանին՝ ինչու ինքնավարության հարց չեք բարձրացնում, եթե դու հոգեբանորեն պատրաստ ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից հետո այդ մարդիկ, որ հազարամյակներով ապրել են այդ տարածքում, գոնե ինքնավարության կարգավիճակով իրավունք չունե՞ն այդտեղ ապրելու, գոնե դա արեք, ես չեմ կարող դա անել, բայց դուք կարող եք որովհետև այդ հարցը ձեր գրպանում է, ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա հնարավոր է անել»,- ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

 

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am