Ով է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտիկի հոգևոր հայրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հասարակության մեջ հակասական և տարօրինակ կերպար է։ Ժամանակ առ ժամանակ կամ ինքն է որևէ արարքով իր մասին հիշեցնում, կամ ծնողներն են որևէ կերպ հիշեցնում որդու մասին։ 

Վերջին շրջանում հատկապես նա աչքի ընկավ իր  պահվածքով , հայրը ասուլիսի ժամանակ հիշեցրեց որդու մասին ու այսպես շարունակ։

Մեկ գարեջուր է վաճառում, մամուլը սկսում է խոսել նրա մասին, մեկ հայտարարում են, թե նա նկարում է և կազմակերպում են Աշոտիկի ցուցահանդեսը, հասարակության մեջ երևում է տարօրինակ հագուստով և տարօրինակ ընկերների  ընկերակցությամբ։ Մի  տարօրինակ տեսանյութում էլ օրինակ նա անհասկանալի միջավայրում էր և իրականությունից կտրված պարում էր։ Վերջին դեպքը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեբ, երբ հայտնվեց զոհված զինծառայողների ծնողների շրջապատում, ինքնակամ նստեց նրանցից մեկի մեքենան՝ Եռաբլուր գնալու մտադրությամբ, հետո իրեն նետեց մեքենայից, և հայտարարեցին, թե Աշոտիկին փորձել են առևանգել։

Պարզվում է սակայն, որ Աշոտիկի գործողությունները այնքան էլ ինքնաբուխ չեն․  վերջինս հոգևոր հայր ունի, և հավանաբար հենց նա էլ ղեկավարում է վարչապետի որդուն։ Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այդ մարդը քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն է ։ Աշոտ Փաշինյանը շատ հաճախ է այցելում Հմայակ Հովհաննիսյանին, երկար ժամանակ մնում նրա բնակարանում, 2-3 ժամ զրուցում նրա հետ, իսկ քաղաքագետին էլ խանգարող ոչինչ չկա․ նա բնակվում է միայնակ։

Նշենք, որ Հմայակ Հովհաննիսյանը Մարտիրոս Սարյանի արձանի մոտակայքում բավականին մեծ տարածք ունի, որը վարձակալության է տրված, նույն տարածքում ունի նաև բավականին մեծ և հարմարավետ բնակարան։ Հարկ է հիշեցնել, որ վերոնշյալ բնակարանն ու տարածքը Հմայակ Հովհաննիսյանը ձեռք է բերել նախկին իշխանությունների օրոք, սակայն դա նրան չի խանգարում, որ նա քննադատի նախկիններին ու ուղղորդի Նիկոլ Փաշինյանի որդուն։

 

դիտվել է 4151 անգամ
Լրահոս
Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ) «Լավ են արել, լավ են արել»․ Ոստիկանապետ Հովհաննիսյանը՝ արդարացրեց ոստիկանների կողմից նռնակ կիրառելը Մարդու դաստակ է պոկվել ոստիկանների կողմից կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորված քաղաքացիներ կան Աբրահամ Գասպարյանը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Քանաքեռ «Փաշինյանն ԱԺ ամբիոնից փաստացի ցուցմունք է տալիս իր նախապատերազմյան քաղաքականության հանցավոր բնույթի մասին». Սուրենյանց Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես մեր երկրում, մի փալաս՝ թաքնված ոստիկանների ետևում. Զոհվածի մայր ԱԺ նախագահը հաստատեց․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև Է՜, ղումարբազություն է դա․ Արթուր Խաչատրյան Մենք էլ քեզ ասում ենք՝ ուսադիրներդ վրադ չլիներ, կտանեինք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Օրվա կադր Նիկոլի մենթերը առևանգել և խոշտանգել են լրագրող Աբրահամ Գասպարյանին Շտապ։ Ոստիկանությունը ձայնային նռնակներ է կիրառում քաղաքացիների դեմ Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի է բերման ենթարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am