Ինչպես իշխանության լիակատար անգործունակության պայմաններում պաշտպանել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը

Հայաստանում գործող իշխանությունն անտեսում է ՀՀ Սահմանադրության հիմնական դրույթները, ՀՀ անկախության Հռչակագիրը։ Այն գործում է Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի ազգային շահերի դեմ։ Ուստի ներկա պայմաններում.

1. Գոյություն ունի ազգային միասնության միայն մեկ հաստատություն՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։ Ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական, հասարակական կազմակերպությունները, գիտության, կրթության, մշակույթի անվանի գործիչները, գործարար շրջանակները հոգևորականների հետ պարտավոր են միասնաբար ստորագրել Վեհափառ Հայրապետին ուղղված հանրագիրը՝ սկսելու հայության համախմբման գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում՝ լուծելու Արցախի Հանրապետության 120.000 բնակչության պաշտպանության համազգային խնդիրը, որը կարող է դառնալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհը։ Համատեղ գործողությունների հիմքը պետք է լինի փոխհամաձայնության ծրագիրը, որը ներառում է Համահայկական կոնգրեսի առցանց անցկացումը, Արցախի ժողովրդի աջակցության ազգային հիմնադրամի ստեղծումը, Արցախի Հանրապետության ճանաչումը՝ հիմքում ունենալով անկախ սուբյեկտի կարգավիճակը, որը ձեռք է բերվել օրինական ճանապարհով:

2. Հայկական կողմի առաջարկած բանակցությունների նոր օրակարգի համաձայն, վերամիավորող Համահայկական կոնգրեսի մանդատով օժտված՝ ձևավորվում են դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և ԵԱՀԿ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, միջազգային իրավունքի դրույթների և սկզբունքների համաձայն՝ նախկին ԼՂԻՄ-ի ձեռք բերած անկախ սուբյեկտի կարգավիճակը և արցախյան հիմնահարցի իրավական փաթեթը հանգամանալի ներկայացնելու նպատակով։

3. Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական նոր ագրեսիայի դեպքում աշխարհի հայությունն իրավունք ունի բոլոր հնարավոր միջոցներով, ընդհուպ մինչև նորագույն տեխնոլոգիաների արտադրանք՝ հայ մտավոր սեփականություն հանդիսացող զինատեսակների կիրառումով, հակահարված կազմակերպել ագրեսորին և պարտադրել ամբարտավան թշնամուն վերադառնալ բանակցությունների սեղանին՝ համաձայն միջազգային իրավունքի պահանջներին։

Ռազմատենչ հարևաններին խաղաղություն պարտադրելու ավելի մանրամասն ծրագիր կներկայացվի լրացուցիչ՝ ներքին փակ քննարկմամբ։
Շուտով պատրաստ կլինեմ առաջարկել առցանց ստորագրելու հանրագրի տեքստը ։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն են այս առաջարկին, խնդրում եմ արձագանքել և ներկայացնել ձեր առաջարկները։
Ժամանակը սուղ է։ Եկել է գործողությունների պահը։ Երբ մենք միասի՛ն ենք, անպարտելի՛ ենք։

Արամ Գասպարի Սարգսյան,
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ,
ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական

 

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am