Բառապաշարն էլ է սպառվել. Սա է այսօրվա Հայաստանի սահմանած բարոյականության սահմանը

Հունիսի 28-ին` ժամը 1:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը: Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակն ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց զոհված զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան , Գագիկ Բալայան:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցություններն են երեկվանից մեկնարկել: Հայաստանի ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցությունը երեկվանից ցույցեր է իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ-ի պատվիրակության շենքերի դիմաց:

Այսինքն` «խաղաղ բանակցություններ» մի կողմից, մյուս կողմից` ադրբեջանական ագրեսիա Արցախում` բոլորի աչքի առաջ:

Փաշինյանը Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել: «Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ: «Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ», - իր գրառումն ամփոփում է Փաշինյանը:

Փաշինյանը ահազանգում է Հարավային Կովկասում ապակայունացման վտանգի մասին, սակայն ի՞նչ է անում հաջորդ քայլով... Անվտանգության խորհրդի նիստ է գումա՞րում, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարո՞ւմ, ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրո՞ւմ... Կամ գոնե` ուժայիններն են հավաքվո՞ւմ...

Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Էրդողանի հետ:

Հայաստանի կառավարության լրատվականը հայտնում է. «Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսինքն, Արցախում 4 զոհերի մարմինները դեռ տաք` Նիկոլ Փաշինյանն անկաշկանդ շփվում է Էրդողանի հետ, ավելին` Կուրբան Բայրամ է շնորհավորում:

Խոսքերն ավելորդ են, իսկապես, և շատ վաղուց...

Հայոց լեզվի բառապաշարն էլ արդեն վաղուց սպառված է թվում:

Սա է այն ամենը` ինչ կարելի է իմանալ Հայաստանի գործող իշխանությունների բարոյական հատկանիշների մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1920 անգամ
Լրահոս
«Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am