Փաշինյանն Իլհամից ավելի… Ալիև է

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ այսպես կոչված՝ «քննիչ հանձնաժողովի» նիստում «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանի երկրորդ «հայտնությունն» էր: Մեկշաբաթյա տարբերությամբ՝ նրա «քննիչ» ելույթը, բնականաբար, առանձնապես չէր տարբերվում իր «հարցաքննությունից»:

Հիմնական «գործիքակազմը», որից թե՛ հունիսի 20-ին, թե՛ այսօր օգտվեց Նիկոլ Փաշինյանը, կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ սուտ, կեղծիք, իրողությունների կանխամտածված խեղաթյուրում, կամայական գնահատականներ ու անհիմն դատողություններ, մերկապարանոց, անապացուցելի պնդումներ, երբեմն՝ զազրախոսություն ու վարկաբեկող արտահայտություններ այլոց հասցեին և այլն, և այսպես շարունակ:

Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանի «քննիչ պանձնաժողով» էր եկել, որպեսզի ևս մեկ անգամ ուղիղ եթերում բոլորին ի լուր և ի տես ապացուցի վաղուց ակնհայտ մի բան. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ոնց կար, այդպես էլ մնացել է «մուտիլովչիկ»՝ բամբասանքներ, պատատակի խոսակցություններ, մատից ծծած «լուրեր» լսող-տարածողի շրիշակային հարթության վրա:

Ու այն, ինչով նա գրեթե երկու ամբողջ օր զբաղված էր (հունիսի 20-ին և 27-ին) ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ իր՝ Նիկոլ Փաշինյանի, նրա քարոզչամեքենայի կողմից մինչ այժմ տարածած, շրջանառած ստահոդ կաղապարների վերաշրջանառում, նոր հորինվածքների ու ստաթաթախ ձևակերպումների արտանետում, գործնականում՝ ստի ու կեղծիքի հերթական «հեղեղ»: Ու լրահոսն իսկապես, մի պահ «նիկոլաբանություններով» խցանվել էր այնպես, որ սանտեխնիկների 5 բրիգադ չէին կարող այդ «զասարենիայի» հախից գալ:

Որպեսզի չթվա, թե պարզապես ընդհանուր դիտարկումների վրա ենք կենտրոնացել՝ առանց նրա ասածներին ծանոթանալու (թեկուզ՝ մեր առողջության հաշվին), դիտարկենք, օրինակ, հետևյալ նմուշը:

Այսօր քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ եթե «մենք համաձայնվեինք հանձնել 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղը», ապա ինքը, միևնույն է, վստահ չէ, «որ դա մեզ պատերազմից խուսափելու շանս կտար»:

Սա հայտարարում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ, ոչ պակաս պաշտոնապես հայտարարել է, թե ամեն դեպքում (պատերազմի գնալու և պատերազմից ամեն գնով խուսափելու) նույնն էր լինելու, այսինքն՝ Արցախը հանձնվելու էր՝ ազատագրված տարածքներով, պարզապես՝ առանց զոհերի:

Այսինքն, բացարձակապես նույն անձնավորությունը, մե՛կ ասում է, թե նույնն էր լինելու, բայց առանց զոհերի (սա էլ է բացարձակ ցինիզմի դրսևորում մեկի կողմից, ով հազարավոր երիտասարդների մահվան է մատնել ու անձամբ պատասխանատու է նրանց զոհվելու համար), մե՛կ էլ ասում է, թե վստահ չէ, որ «նույնը լինելու դեպքում» պատերազմ, այսինքն՝ նաև զոհեր չէին լինելու:

Հիմա նմանին ի՞նչ ասես: Ճիշտ եք, այն, ինչ ասելու է, անմեջբերելի է: Ուստի շարունակենք մեջբերելի դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանի «քննիչհանձնաժողովային» այս գլուխկոնծիները հետապնդում են բացարձակապես մեկ նպատակ. փրկել իր կաշին, ամեն գնով արդարանալ, ամեն ինչի մեջ մեղադրել այլոց (նախկիններին, բանակին, զինվորական վերնախավին, օտարներին, ում ասես), միայն թե ապահովվի «խեղճ Նիկոլն ի՜նչ կարար աներ» արդեն շատերին զզվեցրած կռապաշտական կաղապարը:

Սա է, այլ բան չկա:

Եվ էլի մի շատ կարևոր հանգամանք: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը երկար տարիներ համարվում էր Հայաստանում պրոադրբեջանական քարոզչության «առաջամարտիկը»: Իսկապես էլ՝ «Հայկական ժամանակը» երկար ժամանակ և բավականին անթաքույց, զբաղված է եղել ադրբեջանական քարոզչական, հակահայ թեզերի վերաշրջանառությամբ, տիրաժավորմամբ: Եվ հիմա, երբ այդ թերթի խմբագիրը վարչապետի կարգավիճակով ելույթ է ունենում «քննիչ հանձնաժողովում», լրացուցիչ ապացուցում է իր թերթի վերաբերյալ եղած համարումը: Նա բարձրաձայնում է բացահայտորեն պրոադրբեջանական թեզեր, ավելին՝ այնպիսի թեզեր, որոնք նույնիսկ ադրբեջանական քարոզչության մտքով չէին անցնի: Ու ստացվում է, որ Փաշինյանը Իլհամից շատ ավելի… Ալիև է:

Հետաքրքիր է, թե ուրիշ ի՞նչ է պահանջվում, որպեսզի վերջապես համախմբվենք ու կենտրոնանանք այս աղետաբերի պաշտոնանկությունն իրագործելու վրա՝ մեր երկրին ու ժողովրդին քպ-ական այս գլխակեր, արնածոր դժոխքից ելնելու շանս տալով:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Քաչալը պլպլացրած Արթուրիկին ես լավ եմ ճանաչում․ Արմինե Ադիբեկյան (video) Հենց այսօր Փաշինյանն ԱԺ-ում կընդունի՝ Բագրատ Սրբազանը ճիշտ է․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video) Ամեն ինչի էլ պատրաստ ենք, Սրբազանը ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Մանուկյան (video) Ոստիկանական նոր ուժեր, փշալարեր են բերվում ԱԺ շենքի մոտ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին նախագիծը Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան Փաշինյանի «բանտակից» ընկերը խայտառակ մանրամասներ հայտնեց Նիկոլի բանտային կյանքից (video) Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ Քուչեքից հավաքագրված ժեխի վախը տեսանք ԱԺ-ում․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարայի հանդեպ Պուտինի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով. Հակոբ Բադալյան Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում մենակ թողնելով նրա մանկահասակ երեխային․ իրավապաշտպան Հավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս զգուշացնում է Նիկոլը նոր «Մարտի 1»-ա ուզում սարքի, պետք ա զգոն լինենք․ Շարժման մասնակից (video) Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» Ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքը, ցանկությունը՝ կհանձնարարի, թե չի հանձնարարի Քրեական հեղինակություն Ֆազի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է ՇՏԱՊ․ Նիկոլն ԱԺ-ում շիշ ու զենք է փնտրում․ Լարիսա Ալավերդյան (video) Շարժման մասնակիցները ոստիկաններին սուրճ են հյուրասիրում (video) Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը ՀՐԱՏԱՊ․ Օպերայում ջրցան մեքենաներ ու փշալարեր են տեղադրված․ Նաիրա Զոհրաբյան (video) Սպանված «Ֆազը», երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am