Պուտինի անսպասելի ուղերձը. Խոստովանություն ու հարցականներ

Երեկ երեկոյան հանկարծակի ռուսաստանյան լրատվական ողջ դաշտը, այդ թվում իշխանական քարոզչական միջոցները հայտնեցին, որ սպասվում է Ռուսաստանի նախագահի ուղերձը, և հղում կատարելով ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովին, վստահեցրեցին, թե այդ ուղերձը Ռուսաստանի ապագայի համար վճռորոշ է լինելու:

Սակայն, Պուտինի երեկոյան տեսաուղերձի հրապարակումից հետո` լրատվականներն ու մեկնաբանները միաբերան զարմանք արտահայտեցին, թե այդ ինչն է այդ ուղերձում ճակատագրական: Անգամ սկսեցին եզրահանգումներ անել, թե Պուտինն, ըստ ամենայնի, վերջին պահին փոխել է ելույթի բովանդակությունը, և այն գլխավորը, որի մասին պետք է ասեր` որոշել է, այնուամենայնիվ, չասել...

Կրեմլը հրապարակեց Պուտինի նոր տեսաուղերձը՝ ոչ քաղաքական թեմայով

Ինչևէ, Կրեմլը երեկ նախ հրապարակեց Վլադիմիր Պուտինի առաջին տեսաուղերձը հունիսի 24-ի իրադարձություններից հետո։ Դրանում Ռուսաստանի նախագահը ողջունում է «Ապագայի ինժեներներ» երիտասարդական արդյունաբերական համաժողովի մասնակիցներին։

«Ուղերձը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում, սակայն հստակ չէ, թե երբ է այն տեսագրվել», - նկատել էր Reuters -ը։ Վերջին անգամ Պուտինը տեսախցիկների առաջ էր հայտնվել շաբաթ օրը երեկոյան, երբ նա դատապարտեց «Վագներ» ընկերության կողմից իրականացված խռովությունը։

Պուտինը խոստովանեց օդաչուների զոհվելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հրապարակված ուղերձով արդեն, խոստովանեց, որ «Վագներ»-ի ապստամբության ժամանակ ռազմական օդաչուների մահը։ Նախկինում նրանց մահվան մասին պաշտոնական հաստատում չկար։ «Զոհված օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը», - ասել է Պուտինն իր ուղերձում՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչպես։ Ռուսաստանի նախագահի խոսքով, «Վագներ»-ի վարձկաններին փորձել են օգտագործել՝ տեղյակ չպահելով բուն նպատակների մասին:

Միաժամանակ, Պուտինը շնորհակալություն է հայտնել վագներականներին, ովքեր «միակ ճիշտ որոշումն են կայացրել» և «կանգ առել եզրագծին»։ Նա առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ հարազատների մոտ կամ գնալ Բելառուս։ Պուտինը ռուսաստանցիներին շնորհակալություն հայտնեց «Վագներ»-ի ապստամբության համատեքստում միասնության համար:

Ռուսաստանի նախագահի ելույթը երեկ երեկոյան տևել է մոտ հինգ րոպե, ինչից հետո հեռուստատեսությամբ ցուցադրվեց մոտ կեսրոպեանոց հատված ուժային կառույցների ղեկավարների՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի և այլոց հետ նրա հանդիպումից։

Պուտինը շնորհակալություն հայտնեց ներկաներին վերջին մի քանի օրերի ընթացքում կատարված աշխատանքի համար և նշել, որ քննարկելու են իրավիճակն ու խոսելու են գերատեսչությունների առջև ծառացած խնդիրների մասին՝ «կատարվածի վերլուծության հիման վրա»։

Սակայն, հարցականները մնացին. «Վագներ»-ի ապստամբության ժամանակ ռազմական օդաչուներ են զոհվել: Ոչ ոք չի պատժվո՞ւմ այդ հանցագործության համար, «վագներականներին» ներո՞ւմ են, ու ըստ Պուտինի, նրանք` «հայրենասեր» են և վե՞րջ:
Իսկ «վագներականների» պահանջները, դժգոհությունը մասնավորապես ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուից, այդպես էլ մնո՞ւմ են...

Պրիգոժինը բացատրել է «Վագների» նահանջի պատճառները

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երեկ Теlegram-ի իր ալիքում հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչու իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները դադարեցրին առաջխաղացումը դեպի Մոսկվա։ Սա Պրիգոժինի առաջին հրապարակային հայտարարությունն է հունիսի 24-ի իրադարձություններից հետո։ «Մենք կանգ առանք, երբ պարզ դարձավ, որ մեծ արյունահեղություն է լինելու։ Հանգեցինք եզրակացության ,ըստ որի` մեր մտադրությունների ցուցադրությունն ինքնին բավարար էր։ «Վագների» շարասյունները շարժվում էին ոչ թե իշխանությունը տապալելու, այլ իրենց բողոքը ի ցույց դնելու համար», - ասել է Պրիգոժինը։

«Վագներ» ընկերության ղեկավարը նաև ընդունել է, որ իր ենթակաները Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի քանի ուղղաթիռ են խոցել, ընդգծելով, սակայն, թե «ցամաքում Ռուսաստանի զինված ուժերի որևէ զինծառայող չի սպանվել»։ Պրիգոժինը հունիսի 24-ի գործողությունները անվանել է «2022թ. փետրվարի 24-ի մաստեր կլաս»։ Եթե փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության գոտում մեր նման մարդիկ լինեին, այն կտևեր մեկ օր», - ասել է նա։

Վագներականները վայր էին գցել Ил-22М տեսակի ռազմական ինքնաթիռ

«Վագների» վարձկանները հունիսի 24-ի ապստամբության փորձի ընթացքում ոչնչացրել են ռուսական զինված ուժերի օդային տեխնիկայի մի քանի միավոր: Դրանց ստույգ թիվը հայտնի չէ: Խոցված մեքենաների թվում է Ил-22М ինքնաթիռը, որն անվանում են «օդային հրամանատարական կենտրոն»:

Ռուսաստանի Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովայի փոխանցմամբ, Ил-22М օդանավում եղել է 10 մարդ, բոլորը, ենթադրաբար, զոհվել են: Այդ օդանավը հարվածներ չի հասցնում թշնամուն և հիմնականում կիրառվում է մարտերը կառավարելու, ստորաբաժանումների գործողությունները համակարգելու, հրամանների ու թիրախների մասին տեղեկությունները հասցեատերերին փոխանցելու նպատակով:

Ռուսաստանի Հարավային զինտարածքի հրամանատարական շտաբում «Վագների» հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինին հարցրել են, թե ի՞նչ իմաստ ուներ Ил-22М-ի ոչնչացումը, եթե այն կրակ չէր բացել: «Ռազմական շարասյան հիմար ՀՕՊ-ականը թիրախավորել է բոլոր օդ բարձրացող ինքնաթիռները»,- պատասխանել է Պրիգոժինը:

Ըստ լրագրող Իրինա Կուկսենկովայի, «Վագների» մեծահարուստ հիմնադիրը խոստացել է 50 միլիոն ռուբլի հատուցում վճարել զոհված օդաչուների ընտանիքներին: Անձամբ Պրիգոժինը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ լուրը չէին մեկնաբանել:

Վագներականները ռազմական ապստամբության ձախողված փորձի ընթացքում հասցրել են վայր գցել նաև Ка-52 ռազմական ուղղաթիռ, որի անձնակազմը զոհվել է, Ми-8 և Ми-35М ուղղաթիռներ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համար օգտագործվող երեք Ми-8МТПР-1 ուղղաթիռներ: Ենթադրվում է, որ զոհված օդաչուների ընդհանուր թիվը կարող է հասնել երկու տասնյակի: Վագներականների կորուստների մասին տեղեկություններ չկան:

«Վագներ»-ի ապստամբության գործը կարճվեց

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ սկսվել է «Վագեր»-ի ծանր տեխնիկան զինված ուժերին փոխանցելու նախապատրաստական աշխատանքները։

ԱՄՆ-ի հետախուզությունը հույս ուներ, որ «խռովությունը Ռուսաստանում հաջողությամբ կավարտվի», կարծում է Լավրովը

Ամերիկյան հետախուզությունը հույս ուներ, որ խռովությունը Ռուսաստանում հաջողությամբ կավարտվի, RT հեռուստաալիքին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես հետևել եմ, թե ինչպես էին Արևմուտքում լուսաբանում Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները։ Եթե ճիշտ եմ հիշում, ապա CNN հեռուստաընկերությունն էր հաղորդել այն մասին, որ ամերիկյան հետախուզությունը այդ իրադարձություններից դեռ մի քանի օր առաջ արդեն տեղյակ էր սպասվող խռովության մասին, սակայն որոշել էր որևէ մեկին դրա մասին չպատմել։ Ըստ երևույթին, նրանք հույս ունեին, որ խռովությունը հաջողությամբ կպսակվի», - նշել է Լավրովը։

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից ռուսաստանցի պաշտոնյաները որոշակի ազդակներ են ստացել այն մասին, որ «Միացյալ Նահանգները հունիսի 24-ի խռովության հետ կապ չունի»։

Լին Թրեյսին ռուսական կողմի հետ քննարկել է Պրիգոժինի ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հունիսի 25-ին ասել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության երեկվա նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ ինքը շփումներ է հաստատել Ռուսաստանի արտաքին գերատեսչության հետ: Այդ մասին դեսպանը հայտնել է CBS հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ այդ հեղաշրջման փորձի վերաբերյալ անձամբ չի զրուցել: Ըստ CBS-ի, ռուս-ամերիկյան շփումներն իրականացվել են «դեսպանի և ԱԳՆ-ի, ինչպես նաև մի շարք այլ ատյանների մակարդակներով»:

Մեկնաբանելով թեման՝ Բլինքենն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ կապվել է ռուսական կողմի հետ՝ համոզվելու, որ ռուսները կատարելու են դիվանագիտական աշխատողների և Ռուսաստանում գտնվող բոլոր ամերիկացիների անվտանգությունը երաշխավորելու պարտավորությունը:

Բլինքենը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կապվել է նախագահ Վլադիմիր Պուտինի, կամ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ: «Մտադիր չեմ մանրամասների մասին խոսել, կարող եմ միայն հայտնել, որ շաբաթավերջին մենք որոշակի փոխգործողություն ենք անցկացրել ռուսական կողմի հետ, որ համոզվենք, որ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մեզ համար դա կարևոր էր, և մենք դա արել ենք»,- ասել է Բլինքենը:

Ի դեպ, այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ չունի Պրիգոժինի ապստամբության հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4240 անգամ
Լրահոս
Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am