Մոսկվայի սպառնալիքները Երևանի ուղղությամբ ուժգնանում են

Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացների հետ, երեկ կայացած մամուլի համար ավանդական ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել հանձնաժողովում հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը Ռուսաստանի միջնորդական գործունեության վերաբերյալ:

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումներ, բայց, իհարկե, դետալները և բարձր մակարդակով կոնֆիդենցիալ բանակցություններն իմ իրավասությունը չեն: Դա մեր ավանդույթների և գործառնական պարտավորությունների մեջ չի մտնում: Բայց որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները, կա իրականություն: Հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան:

Զախարովան, այնուամենայնիվ, կշտամբել է Փաշինյանին` նշելով, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա:

Այսինքն, Մոսկվայից առաջին անգամ հրապարակավ հնչում է մեղադրանք, որ Երևանը բարձր «մակարդակով» պայմանավորվածությունները չի կատարում: Սա մեկ:

Հաջորդը, Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերից: Մարիա Զախարովան ասել է. «Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերում աշխատանքից: Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան ջանքեր է ներդնում ռուս խաղաղապահների գծով և այլ խողովակներով՝ լիարժեք ապաշրջափակելու Լաչինի միջանցքը: «Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը: Այն դեռ արդիական է»,- ասել է Զախարովան:

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 15-ից Հաքարի կամրջի փակմամբ Արցախին լիակատար շրջափակելուն, ապա այստեղ հնչել է, մեղմ ասած` տարօրինակ «պարզաբանում»....

Պարզվում է, հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետևանք է, բացատրել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, և որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:

Զախարովան նաև անընդունելի և անհիմն է համարել այդ առումով մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին: «Մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս թուլացնել այդ առումով հռետորաբանությունը լրատվամիջոցներում: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:
Այսինքն, Մոսկվայի պարզաբանմամբ` ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշը ՀՀ տարածքում դնելու հետ կապված միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:

Ու նաև պարզվում է, որ «բացարձակ անհիմն» են Հայաստանում առկա հարցադրումներն ուղղված ռուս խաղաղապահներին:

Իսկ այ, եթե Անկարան Շուշիում թուրքական հյուպատոսություն բացի` Մոսկվան դա լիովին հանգիստ է ընդունում...

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջև: «Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է Զախարովան:

Դե ինչ, Մոսկվայից Երևանին ուղղված քննադատությունների նոր խմբաքանակը գալիս է փաստելու, որ Ռուսաստանը բացառապես Հայաստանի իշխանություններից է ակնկալում զիջումներ:

Մոսկվայից հնչած «պարզաբանումներում» անգամ անթաքույց արդարացում կա այն գործընթացների վերաբերյալ, որոնցով հունիսի 15-ից Ադրբեջանը Արցախը պահում է ամբողջությամբ շրջափակման մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4752 անգամ
Լրահոս
Քրեական հեղինակություն Ֆազի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է ՇՏԱՊ․ Նիկոլն ԱԺ-ում շիշ ու զենք է փնտրում․ Լարիսա Ալավերդյան (video) Շարժման մասնակիցները ոստիկաններին սուրճ են հյուրասիրում (video) Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը ՀՐԱՏԱՊ․ Օպերայում ջրցան մեքենաներ ու փշալարեր են տեղադրված․ Նաիրա Զոհրաբյան (video) Սպանված «Ֆազը», երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով Այսօ՛ր՝ 15։00-ին հավաքվում ենք․ 96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է․Սրբազան (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Գեղամ Մանուկյան ԱԺ–ն ընդունեց Բաքոյանի նախագիծը Գրանցվել է 82 պատգամավոր ԱՀԱԶԱՆԳ․ Պղծnւմ են Ջեյթունի գերեզմանատունը․․․ (video) Ժողովրդի վրա հարձակվում եք դու՛ք, սադրում եք դու՛ք․ գնդապետ Մախսուդյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, Բաղրամյան պողոտան պիտի հեղեղվի արժանապատիվ քաղաքացիներով Ոստիկանները սկսեցին տարհանել մեքենաները Բաղրամյան պողոտայում (video) Ազատի ջրամբարում քաղաքացի է խեղդվել ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Նիկոլ Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում (video) Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան Սա Եկեղեցու շարժումը չի, Բագրատ Սրբազանի շարժումն է․ Միքայել Աջապահյան Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանում հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև. Սուրենյան Ինչու չի հաջողում շարժումը Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am