Մոռացված և ուրացված Արցախը... Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի

Ադրբեջանը ավելի է սեղմել Արցախի հայության շրջափակման օղակը: Գործնականում բեռներ, որոնց անվանում են՝ «հումանիտար», այլևս չեն մտնում Արցախ: Արցախի հայությանը Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի գործընկեր Ալիևը որոշել են ծնկի բերել սովի միջոցով, դաղորայքից ու, առհասարակ, կենսապահովման տարրական պայմաններից զրկելու միջոցով: Նպատակը անթաքույց է. հայաթափել Արցախը՝ հայոց բազմահազարամյա գոյության, պայքարի, ինքնության բնօրրաններից մեկը, ապա ջնջել, հողին հավասարեցնել ամեն հայկականը այնպես, ասես՝ չի էլ եղել:

Այդ ամենի ու առկա իրավիճակի կոնտեքստում առանձնահատուկ ականջ են խլացնում այսպես կոչված՝ «մարդասեր», «դեմոկրատական», «հումանիստ» ու նրանց երկրպագած սատանաները գիտեն, թե էլ ի՛նչ զրթուզիբիլ Եվրոպայի, «քաղաքակիրթ Արևմուտքի», բազմերեսանիության մարմնավորում ԱՄՆ-ի ու մնացյալի ձայները: Ոչ մի անհանգստություն, ոչ մի մտահոգություն, ոչ մի բան: Պա՜հ, իրենց համար «մեծ բան է», էլի, իրենց նավթագազամատակարար Ադրբեջանը որոշել է բնաջնջել ինչ-որ մի 120 հազար հայերի: Ի վերջո, Արցախում հո ուկրաինացինե՞ր չեն կամ ասենք, ալբանացիներ, որ Արևմուտքը իրար խառնվի, ձեռուոտ ընկնի: Այ, եթե հանկարծ ու հանկարծ Ուկրաինայի հետ կապված լիներ 0,1 տոկոսն այն սրիկայությունների, որ արվում են Արցախի բնիկ հայության նկատմամբ, հիմա Պետդեպարտամենտից մինչև Բրյուսել ու Ստրասբուրգն էլ ձեզ՝ վրադիր, այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին, որ դրա ռեզոնանսից խողովակաշարերով մղվող ադրբեջանական նավթը կքայքայվեր ու կոյուղաջրերի կվերածվեր:

Օրինակ, Եվրամիության մի բարձր ներկայացուցիչ, կհիշեք, ընդամենը օրերս ուրախ-զվարթ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Ու վերջ, երևի բոլորը համարեցին, թե Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո Արցախում եղած հայերը վերացան, հարցը լուծվեց, այլևս ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ «օ-քեյ» է:

Մյուս կողմից, բոլոր այդ եվրոպական, արևմտյան և այլն գործիչները հանգիստ կարող են շրջվել ու ասել՝ լսեք, մեզանից դուք ի՞նչ եք ուզում, վերջիվերջո այդ ձեր Նիկոլ Փաշինյանն է բացեիբաց հայտարարել, որ հրաժարվում է Արցախից էլ, Արցախի հայերից էլ, եթե ուզում եք իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունից էլ, գնացեք, նրան պահանջներ ու մուննաթներ ներկայացրեք:

Տեղ ունեն ասելու: Այնպես չէ, թե նման դիտողությունը հիմնավորված չէ: Բայց միաժամանակ, այդ նույն «քաղաքակիրթ աշխարհի», կոնկրետ՝ Միջազգային դատարանն է, չէ՞, որոշում կամ վճիռ կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապաշրջափակել Արցախը, մասնավորապես, չխոչընդոտել Լաչինի (Բերձորի) միջանցքով բեռների փոխադրումը և ուղևորների երկկողմ շարժը:

Էհ, Ադրբեջանն էլ բացահայտ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ինչպես միշտ՝ «անգլիական բեռնատարները չեն կարող հաղթահարել Արցախի լեռնանցքներն ու ոլորանները»:

Կարճ ասած՝ Արցախը մոռացված է «քաղաքակիրթ Արևմուտքի» համար: Ավելի ճիշտ՝ մատնված է մոռացության:

Այս ընթացքում չի լսվում նաև Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի ձայնը: Երևի նրա համար էլ է ամեն ինչ «օ-քեյ»: Դե, Ալիևից ամնիստիա ստանալու վերաբերյալ ինչ-որ հեռանկարների մասին է լսել, երևի, ու ինքն իր անձնական հարցերն է լուծում: Ի՜նչ Արցախ, ի՜նչ հայություն...

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին ընդհանրապես չարժե խոսել: Սրանցը պարզ է. ուրացել են Արցախը, այն հայտարարել են ադրբեջանական ու վայելում են իրենց բրենդային տռուսիկները, մայկաները և մնացյալ քրջուփալասը:

Գիտե՞ք, Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am