«ՀՀ որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել». Ռուբեն Վարդանյան

«Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության:

Այդ մասին միայն ես չեմ ասում: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների ու անհատների, մեր եկեղեցու, և՛ Գերագույն Հոգևոր Խորհրդի, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը: Այս ընթացքում մեկնարկել են նաև մի շարք նախաձեռնություններ, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս տեղեկացա բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ եմ անում միանալ այս նախաձեռնություններին: Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում: Մենք համոզված ենք, որ այս իրավիճակում ոչ մի հայ, անկախ նրանից՝ աշխարհի որ ծայրում է ապրում, իրավունք չունի անտարբեր մնալ: Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Կա՛մ մենք ոտքի ենք կանգնում բոլորս ու միասին թույլ չենք տալիս հայկական Արցախի կորուստը, կա՛մ հարմարվում ենք ու դառնում այն սերունդը, որն ամոթալի ժառանգություն է թողնելու հայության հետագա սերունդներին: Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը:

Ու մենք գնալու ենք մինչև վերջ՝ դա թույլ չտալու համար»:

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Նիկո՛լ, փախչելուց առաջ ընտանիքիդ չգնդակահարես․ Խաչիկ Մանուկյան (video) «Վերջին նռնակը Փաշինյանն է քաշելու»․ Ռուբեն Հակոբյան (video) Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am