Նիկոլն Ալիևից «կադաստրի թուղթ» է մուրում

Տեսնելով, որ Արցախն ուրանալու և ադրբեջանական հռչակելու մասին դավաճանական հայտարարություններն ընդվզում չեն հարուցում, իսկ բողոքն ու զայրույթն էլ սոսկ ֆեյսբուքներում են արտահայտվում՝ Նիկոլ Փաշինյանն ավելի ցինիկ ու անհեթեթ արտահայտություններ է անում և շարունակում է հակահայկական «քարոզները»: Չնայած, ավելի տեղին կլինի, եթե նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները ադրբեջանական քարոզչությամբ են զբաղված, ըստ որում՝ շատ ավելի ագրեսիվ ու ինտենսիվ, քան նույն ադրբեջանական քարոզչությունն է:

Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում, օրինակ, ԱԺ-ում նրա ունեցած ելույթը, որի ընթացքում անհեթեթեաբանությունների մի նոր շարանով փայլատակեց: Ինչ արժե Նիկոլ Փաշինյանի թեկուզ այն արտահայտությունը, թե Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի, պարզ ասած ու ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարածքը, որի վրա այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, «կադաստրով» Հայաստանի Հանրապետությանը չէ: Ինչ-որ անհասկանալի տարածք է, էլի, որը ժամանակավորապես զբաղեցրել ենք ու անգամ դրա վրա ինչ-որ պետությունանման բան ենք ձևավորել: Սեփականության վկայական էլ չունենք ու, ընդհանրապես, ինչ արել կամ չեն արել, լրիվ ապօրինի է:

Լավ, բա ո՞վ պիտի մեր «կադաստրի թուղթը» տա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թուղթ» տվողն էլ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևն է: Բա ուրիշ էլ ո՞վ:

Փաշինյանի էժանագին հնարքները նորություն չեն: Այդ շարքից է նաև «Արցախը հանձնենք ու հանգիստ ապրենք» տխմարաբանությունը, որը, Օրուելի «Անասնաֆերմայի» տարբերակով, նրան ձայնակցելով, կրկնում են իր կռապաշտները: Հիշո՞ւմ եք, «Անասնաֆերմայից». «Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ...»:

Գործնականում Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր դավաճանությունն ինչ-որ կերպ «փաթեթավորելու» նպատակ է հետապնդում: Դավաճանությունը, որովհետև Արցախն ուրանալու մասին նրա հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության հիմքում դրված մոտեցումներին:

Ավելին, երբ մարդ նպատակ ունի ամեն կերպ արդարացնել իր դավաճանական քայլերը, խեղելով ու մոռացության տալով սեփական պատմությունը, հագուրդ տալով թշնամական պետությունների պահանջներին, հետևանքը լինում է նման ողբերգություն, որի մեջ այսօր հայտնվել ենք բոլորս:

Նման թեզը նաև հանցավոր բնույթ է կրում, քանի որ Հայաստանն իր «կադաստրի վկայականը» դեռևս Ազգերի լիգայից է ստացել՝ հստակ սահմաններով: Այն, որ Հայաստանը ներկայումս չի վերահսկում այդ ամբողջ տարածքը, դա այլ հարց է։

Իսկ այն, ինչն չունի Ադրբեջանը, փորձում է ստանալ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռին նստեցված անձի ձեռքով։

Առհասարակ, Արցախը, որպես այդպիսին, Ադրբեջանի մաս չի եղել: Վստահ ենք, որ հանրագումարում չի էլ լինելու, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները ձգտեն դրան ու ինքնամոռաց սպասարկեն ադրբեջանական ու թուրքական շահերը:

Դժվար է ասել, թե Փաշինյանի հիվանդ երևակայությամբ Հայաստանն է՞լ ինչի թղթեր չունի: Ինչ իմանաս, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի հայտարարի, որ Հայաստանը, օրինակ, ծննդական չունի: Կարող է ասել, որ հայ ժողովուրդը զագսավորված չէ: Մի ուրիշ անգամ էլ կասի, որ օրինակ, հաշվառման թերթիկ չունի ու էլի ինչ-որ մի նման ապուշություն (ծափ տվողներ կան, ինչո՞ւ չասի):

Բայց այն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այլևս Հայաստանի ղեկավար կամ վարչապետ կոչվելու իրավունք չունի, ակնհայտ է: Նա մայիսի 22-ի իր հայտարարությամբ (և ոչ միայն դրանով, ի դեպ) ինքն իրեն արդեն զրկել է այդ իրավունքից: Հա, վարչապետի «թուղթ», այսինքն՝ վկայական, հնարավոր է, ունի: Բայց նա այլևս Հայաստանի վարչապետը չէ:

Առոչինչ են նրա հայտարարություններն ու գործողությունները: Մնում է միայն նրա վիճակը համապատասխանեցնել այդ կարգավիճակին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am