Թուրքերը Նիկոլի պես կամակատար ունեն, ինչո՞ւ չպիտի սպառնան

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին էլի վայրահաչել է Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրման թեմայով: Մասնավորապես, ադրբեջանական լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանը կուղղի սխալը: Հակառակ դեպքում խոստացել է «նոր միջոցներ ձեռնարկել»:

Քանի որ Չավուշօղլուի ձեռնարկած «հին միջոցների» մասին կարելի է միայն ենթադրություններ անել, դժվար է ասել, թե «նոր միջոցներ» ասելով՝ կոնկրետ ինչ է սպառնում:

Թեպետ, կարելի է կռահել, որ Չավուշօղլուն, առհասարակ, թուրքական իշխանությունները կարողացել են հասնել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոկորդը ճղի, որ «ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»: Թուրքերը մի փոքր զիջում են արել այն առումով, որ առայժմ հետաձգել են իրենց պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարելիս, միաժամանակ, ծածանի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և գլխին թուրքական համարվող ֆես կրի: Տեսնո՞ւմ եք, թե որքան մեծահոգի են:

Իսկ առհասարակ, Չավուշօղլուն, թուրքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի նման կամակատար ունեն, ինչո՞ւ չպիտի սպառնան:

Այնպես որ, եթե տեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ, իր քպ-ականների հետ, այն «նախընտրական մուրճը» ձեռքներին հարձակվել են «Նեմեսիսի» արձանի վրա ու այն քանդում են, չզարմանաք ու անակնկալի չգաք:

Նիկոլ Փաշինյանին որ մնար, ինքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ հողին կհավասարեցներ:

Նիկոլ Փաշինյանին որ մնար, անձամբ կսպաներ բոլոր հայ մարդկանց, կհրկիզեր Մատենադարանն ու Մաշտոցի պողոտան էլ կվերանվաներ Աթաթուրքի պողոտա: Կասկածող կա՞:

Ինչ վերաբերում է «Նեմեսիսի» արձանին, ապա Չավուշօղլուի սևեռումը հետաքրքիր է այնքանով, որ վկայում է նրա կամ նրանց ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այլևայլ պայմանավորվածությունների մասին: Այսինքն, փաշինյանենք թուրքերի առաջ որոշակի բաներ են հանձն առել ու նաև կատարել որոշակի հանձնառություններ (Արցախի հանձնում, Ռուաստանի հետ հարաբերությունների վատացում, բանակի թուլացում, եկեղեցու դեմ պայքար, Հայոց պատմության խեղաթյուրում...), և երբ «Նեմեսիսի» արձան է բացվել, հիմնականում՝ Փաշինյանից անկախ պատճառներով, Չավուշօղլուն ասում է՝ չհասկացանք...:

Իսկ «Նեմեսիսի» արձանից թուրքերն ու փաշինյանականները իզուր չեն վախենում: Թե՞ իզուր են վախենում: Պատասխանը, հուսանք, երկար սպասեցնել չի տա:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում, անելիք ունենք. Բագրատ Սրբազան Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am