Նիկոլի մեթոդը. ինչպես դառնալ «հերոսածին հայր»

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում իր որդու վերաբերյալ այնպիսի բաներ պատմեց ու այնպիսի դրվագներ նկարագրեց, որ դրանից հետո մնում էր նրան թերևս պետական բարձր պարգևի արժանացնել: Նիկոլ Փաշինյանը որոշեց ձևականությունների ետևից չընկնել և պարզապես իր տղային կարգեց «հերոս», իսկ իր կնոջն էլ նշեց որպես «հերոսածին մայր»: Գրեթե: Ինքն էլ, ուրեմն, հերոսածին հայր է, առնվազն:

Դե, օրինակ, հանրահայտ է, թե առաջնագծից մի 20 կիլոմետր հեռու և բուն դեպքերից մեկ ամիս հետո պահեստային խրամատներ փորելը կամ հերթապահելը Նիկոլ Փաշինյանը ինչպես էր ներկայացնում որպես մասնակցություն «ապրիլյան պատերազմին»: Դա էլ, ի վերջո, իր պապ Նիկոլ Փաշինյանի պատմությո՞ւնը չէր, որ թղթերից իմացվի կամ չիմացվի: Դա այնքան էլ վաղուց չէր, իսկ Փաշինյանի դերասանություններն էլ առանձնապես ոչ նորություն են, ոչ էլ հազվագյուտ մի բան: Բայց դա դեռ մի կողմ: Եկեք, ավելի լավ է, դիտարկենք «հերոսածին հայր» դառնալու Փաշինյանի մեթոդը:

Եվ այսպես, սկզբի համար պետք է մի 15 տարի ամենատարբեր եղանակներով ու որքան հնարավոր է, գրավոր ստել, զբաղվել խառնակչությամբ, հայտնվել սկանդալների մեջ, մի խոսքով՝ անուն հանել: Հընթացս պետք է օրնիբուն հայհոյել օրվա իշխանավորներին ու նրանց շանտաժի ենթարկելով` այսպես ասած, օգտվել իշխանական լափամանից (իր բառերն են, այնպես որ, ում դուր չի գալիս, թող Փաշինյանից բողոքի): Հետո կարելի է «քցել» քեզ ԱԺ բերած կուսակցությանը, ասենք՝ ՀԱԿ-ին, հետո՝ առանձին կուսակցություն բացել, հետո՝ իշխանություններին հայհոյելով տեղավորվել ԱԺ-ում, հետո՝ ինչ-ինչ արտաքին ուժերի հետ համագործակցության մեջ մտնել և նրանց օգնությամբ զավթել իշխանությունը՝ անունը դնելով «թավշյա հեղափոխություն»:

Հաջորդ փուլը. հասնելով իշխանության՝ թե՛ դրանից առաջ, թե՛ սկզբնական մասում պետք է հնարավորինս շատ և հնարավորինս ականջահաճո բաներ խոստանալ (վարկերի մարում, արագաչափերի վերացում, համընդհանուր երջանկություն և այլն): Այնուհետև, պետք է անել ամենից կարևորը. տապալել Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը, այն կանխամտածված տանել փակուղի, անել խրոխտ ու անպատասխանատու հայտարարություններ։ Հայրենասեր երևալու համար, օրինակ, գոռալ, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Տավուշյան մարտերը պետք է ներկայացնել որպես հզոր ճակատամարտ և սադրել թշնամուն։ Պարզ ասած, պետք է անել ամեն ինչ, որ թշնամուն ձեռնտու լինի: Ձեռքի հետ՝ կազմաքանդել բանակն ու պաշտպանական համակարգը, զորամիավորումների հրամանատարներին օրումեջ փոխել: Պետք է կանխամտածված փչացնել հարաբերությունները դաշնակիցների և բարեկամական պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, որպեսզի թշնամու ագրեսիայի դեպքում ոչ ոք Հայաստանին աջակցելու մասին չուզենա էլ մտածել: Դրանից հետո ստանալ պատերազմ։

Հետո պետք է ներգրավել կնոջն ու տղային: Կնոջը՝ հրամանատարական բունկերում գեներալներին «խուրհուրդներ տալու», կներեք՝ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ որդուն էլ որպես կամավոր ուղարկել «ճակատ»: Այդ ընթացքում պետք է առասպելներ հորինվեն ու շրջանառվեն տղայի անասելի սխրագործությունների մասին, չնայած, ոչ մեկն առանձնապես տեղյակ էլ չի, թե ով որտեղ է կամ իրականում ինչով է զբաղված: Այդ թվում «Էրատո» ջոկատը:

Հա, կարևոր է, որ պատերազմի ընթացքում շարունակ հայտարարվի, թե հաղթում ենք, թշնամու էսինչը հօդս ցնդեցրինք, էնինչը մոդս ցնդեցրինք, իսկ հետո կտրուկ վերցնել ու հայտարարել պարտության մասին, ինչ կա-չկա հանձնել թշնամուն, ապա հայտարարել, թե՝ «կյանքեր փրկեցի»:

Հետո կարելի է թքած ունենալ զոհվածների, վիրավորվածների, հաշմվածների, գերի ընկածների տնազրկվածների վրա, առհասարակ՝ բոլորի վրա, այդ թվում՝ թքած ունենալ նաև ուղղակիորեն, թքել մարդկանց վրա ու ասել՝ լավ եմ արել... Ծաղրել, մի խոսքով:

Եվ խնդրեմ՝ «հերոսածին հայրը» պատրաստ է: Պետք է չմոռանալ նաև ընթացքում հպարտանալ պարտությամբ, ինչպես նաև հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ...

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Աշոտ Փաշինյանի արած-չարածներին անդրադառնալու ոչ մի հատուկ ցանկություն չկա: Հարցն այն է միայն, որ պատերազմին իսկապես մասնակցած ու այդ պատերազմում մնացած, զոհված տղայի մոր դեմ «գործ տալու» մեջ ոչ մի հերոսական բան չկա: Դա այնպիսի վարք է, որից հետո նման մարդկանց սովորաբար աշխատում են չբարևել: Չնայած, նա մի «ճիշտ» բան արել էր՝ հոր նկարով շապիկով էր քննիչների մոտ գնացել: Դե որ միանգամից «տեղը բերեն», թե ում տղան է և ինչերի է ընդունակ:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1105 անգամ
Լրահոս
Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Ունենք պայմանավորվածություն. Ռուբինյան Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am