Ի՞նչ կաներ ընդդիմադիր աշխատող Փաշինյանը կոկայինային սկանդալի դեպքում

Մինչ հարգելի ընթերցողը կգործարկի իր երևակայությունը, մի կարճ տեղեկատվություն՝ պաշտոնական լրահոսից: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հպարտ-հպարտ գրել է, որ օրերս իր ենթակաները կանխել են, ուշադրությո՛ւն՝ «տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք»: Տարածված տեսանյութից էլ տեղեկանում ենք, որ խոսքն 80 հաբի մասին է, որ հայտնաբերվել է ԱՄՆ-ից ուղարկված քաղցրավենիքի տուփի մեջ: «Ձեռքի հետ» էլ 10,8 գրամ հերոին են հայտնաբերել մեկ այլ քաղաքացու անունով ուղարկված առաքանու մեջ: Էլի ԱՄՆ-ից:

Եվ այսպես. ՊԵԿ նախագահը ասում է, որ «ֆենտանիլի» 80 հաբը աննախադեպ խմբաքանակ է տարածաշրջանի համար: Դե պաշտոնյա մարդ է, որ ասում է, ուրեմն՝ մի բան գիտի: Դա էլ հո Էկվադորից ներկրվող բանանի կոնտեյներներում հայտնաբերված համարյա 3 տոննա կոկայի՞նը չի, որ Ռուստամ Բադասյանը ձևացնի, թե չգիտի՝ ի՞նչ ընկերություն էր ներկրում, ապրանք ստացողն ո՞վ էր ու նման բաներ:

Իսկ այ, կոկայինի խմբաքանակները ոչ միայն 100 տոկոսանոց էին, այլև՝ 100 տոկոսով աննախադեպ են: Եթե կուզեք՝ աննախադեպից էլ աննախադեպ: Միանշանակ ու աներկբա, ինչպես սիրում է ասել Ադրբեջանի շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Մի պահ պատկերացնենք, որ իտալիայի ֆինանսական գվարդիան 2,7 տոննա կոկայինի Հայաստան ուղարկվող ապօրինի խմբաքանակ հայտնաբերեր, ասենք, մի 6-7 տարի առաջ, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր աշխատում:

Օ՜... Այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը, որ նրա անդուր ձայնի ելևէջները մինչև Կիտո (հատուկ քպ-ականների համար նշենք, որ դա Էկվադորի մայրաքաղաքն է) կհասնեին:

Օրումեջ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից, շանթուորոտ կարձակեր, նրա ընտանեկան թերթը հեղեղված կլիներ «կոկայինային» հոդվածներով, մատից ծծած «բացահայտումներով» ու «մերկացումներով», նրա ընտանեկան թերթի թղթակցիները կդարանակալեին իշխանական պատգամավորներին, տարատեսակ պաշտոնյաներին, որպեսզի անպայման հարցեր տային «կոկայինի խմբաքանակի» վերաբերյալ: Մոտավորապես այսպիսի տոնայնությամբ. «Դուք կոկայինի այս խմբաքանակի՞ց փայ ունեք, թե՞ ձեր նոր ավտոն նախորդից ստացած ապօրինի եկամուտներով եք գնել...»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կնախաձեռներ հատուկ հանձնաժողովի ձևավորում, դահլիճում իշխանական պատգամավորների աշխատասեղանների մոտ դեղատնային պարկիկներով ալյուր կդներ, վրան գրված՝ «իշխանական կոկային»: Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը «կոկայինային» խորհրդանշական ֆայերներ կվառեին ԱԺ դահլիճում...

Բա՛յց: Ստո՛պ: Կոկայինի աննախադեպ խմբաքանակները հիմա՛ են հայտնաբերվել, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 մղձավանջային տարիների ուղիղ հետևանքն է, որ Հայաստանը վերածվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանգուցակետի: Տոննաներով կոկայինային բեռներ են ստանում, միլիարդ եվրոն գերազանցող գումարներ են շրջանառվում:

Իսկ երբեմնի աղմկարար Նիկոլ Փաշինյանը... լռում է: Ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Իր ենթականերն էլ, չգիտես, թե ում հիմարի տեղ դնելով, հայտարարում են, թե չգիտեն, թե որ ընկերության միջոցով էր մի քանի տոննա կոկայինը Հայաստան ուղարկվում և ում էր ուղարկվում: Եթե պետք լինի, նրանք կասեն, որ իրենց անուն-ազգանուններն էլ են մոռացել, չեն կարող ասել:

Եվ քանի որ նախկին լրագրող ու նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բերանը բրդուճ առածի տարբերակով լռում է ու ընդհանրապես ծպտուն չի հանում կոկայինի աննախադեպ խմբաքանակների թեմայով, դժվար չէ ենթադրել, որ այդ խայտառակույթունն իր իշխանության հետ որոշակիորեն շաղկապված է, ոչ միայն՝ որպես մղձավանջային կառավարման հետևանք, այլ շատ ավելի ամուր թելերով: Դրա համար էլ՝ «դավեն (ուղտին) նստած՝ կուզեկուզ են գնում»: Այսինքն, շատերը տեսնում ու հասկանում են, որ դա իրենց հետ կապ ունի, բայց իրենք ձև են բռնել, թե անտեսանելի են, չեն երևում:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ ում լարված էր (video) Արա՛, այ գողցող․․․ Նիկոլի նման «պապա» ունես, գիտես․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Տիգրան Հակոբյանին (video) Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Նիկոլի ոստիկանները հայերին ծեծում են թուրքական փողերով․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am