Փաշինյանին արվեց վերջին զգուշացումը

Մոսկովյան վերջին բանակցություններով կարելի է արձանագրել, որ կողմերն ակտիվ աշխատում են խաղաղության համաձայնագրի վրա: Գոնե Լավրովի հայտարարություններն այդ մասին են վկայում:

Ու նաև այն մասին, որ հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն:
Այսինքն, ինչ էլ Հայաստանի իշխանությունները դա անվանեն, «միջանցքային» սպառնալիքը դեռևս կախված է:

Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, նաև մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի շուրջ, Մոսկվայում հայտարարեց Սերգեյ Լավրովը՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նախ՝ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպումներից հետո:

Կոնկրետ մանրամասներ՝ համաձայնությունների ու դիրքորոշումների վերաբերյալ, Լավրովը չներկայացրեց: Սակայն մի քանի անգամ զգուշացրեց, թե դժվար կլինի տարածաշրջանում կայունության կամ՝ խաղաղության հասնել, եթե Մոսկվայի միջնորդությամբ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները անտեսվեն:

«Հիշեցնեմ՝ նախ և առաջ այդ պայմանավորվածությունները վերաբերում են Ղարաբաղում կայունության ու անվտանգության երաշխավորմանը՝ որպես Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գոտի, նաև՝ տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, մարդասիրական խնդիրներն։ Բայց նախ և առաջ սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, ինչի համար ստեղծվել է հայ-ադրբեջանական հանձնաժողով, որտեղ ՌԴ-ը հանդես է գալիս որպես խորհրդատու», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։

«Հարավային Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն», - ասաց Լավրովը՝ առանց հավելյալ մանրամասների։

Լավրովի հաջորդ ուղերձը սա էր, որ` Ռուսաստանը լուրջ շահեր ունի Կովկասում, և վստահ է, որ դաշնակիցները հասկանում են դա: Այս գնահատականի շարունակությունն էլ պարզ է, որի մասին նույնիսկ դիվանագիտորեն չասվեց. ովքեր չեն հասկանում ռուսական շահը` խնդիրներ կարող են ունենալ: Հետևաբար, եթե Հայաստանը դաշնակից է` պետք է հարգի Ռուսաստանի շահերը:

Այն, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները վճռորոշ են, Լավրովը ընդգծել էր նաև Հայաստանի արտգործնախարարի հետ առանձնազրույցում։ Առանց թափանցիկ ակնարկների ընդգծել՝ Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի դաշնակիցները ըմբռնում են դա։ «Նշված ուղղություններով առաջընթացն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանը պատմական դեր ունի այդ տարածաշրջանում և լուրջ շահեր։ Վստահ եմ, որ մեր դաշնակիցները հասկանում են դա», - ընդգծեց ռուս դիվանագետը:

Հայաստանի արտգործնախարարն իր հերթին հավաստիացրել է, թե Երևանը հավատարիմ է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։ Միրզոյանը, միաժամանակ, ընդգծել է, որ դրանք իրականում չեն գործում՝ Ադրբեջանի մեղքով։ «Ցավոք, գետնի վրա իրավիճակը այլ է։ Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում՝ Ադրբեջանի կողմից, տեսնում ենք ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ։ Դրա վերջին օրինակը սահմանային անցակետ տեղադրելու փորձն է Լաչինի միջանցքում, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է այդ միջանցքի գործունեության ռեժիմը։ Այն պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», -ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Թե երկկողմ, թե եռակողմ հանդիպումների մեկնարկին՝ լրագրողների համար բաց հատվածում, Լավրովը հայկական կողմի բարձրացրած այս խնդիրներին ուղիղ չանդրադարձավ։ Փոխարենը հարկ համարեց ևս մեկ անգամ ընդգծել, որ Մոսկվան լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում, որոնցից մտադիր չէ հրաժարվել։

Այս անգամ արդեն Լավրովի ուղերձը հասցեագրված էր արտաքին ուժերին։ «Ռուսաստանի շահերը ուղիղ շաղկապված են այս տարածաշրջանի հետ, և մենք ամեն կերպ կփորձենք հասնել նրան, որ կայունացմանը վերաբերող որոշումները իրագործվեն։ Ակնկալում եմ, որ այդ շահերը կհարգեն նաև բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ մոսկովյան եռակողմ բանակցություններից ընդամենը 2 օր առաջ Լավրովը ԱՄՆ-ին ու դաշնակիցներին մեղադրում «ռուսներին Հայաստանից քշելու» ծրագրերի համար:

Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ «քշեք ռուսներին, կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը», «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես տեղյակ եմ, մենք ունենք նման տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները հայերին ազդակներ են ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին քշեք, և ռազմակայանը հանեք, մենք կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը», - պնդել է Լավրովը՝ Արևմուտքի գործողությունները որակելով «բացահայտ սադրանք»։

Լավրովը հույս էր հայտնել, որ ժամանակակից քաղաքական գործիչները դասեր կքաղեն պատմությունից, մասնավորապես փաստից, թե ինչպես են զարգանում հարաբերությունները հեգեմոնի հետ, ով ցանկանում է իրեն պարտադրել բոլորին. - «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ խաղադրույք է կատարել»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9089 անգամ
Լրահոս
Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Գագիկ Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am