«Հայկական» կոկայինի մեջ թուրքական հե՞տք կա

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր ժանդարմառեպրեսիվ օրգանների միջոցով հաշվեհարդարի է ելել Հայրենիքի պաշտպանության համար իր իսկ մեղքով զոհված տղաների ծնողների ու հարազատների դեմ, «կոկայինային սկանդալը» շարունակում է թափ հավաքել:

Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու այն ողջամիտ կասկածները, որ Հայաստան տոննաներով կոկայինի խմբաքանակներ ուղարկելու մեջ, հնարավոր է, ներքաշված են փաշինյանական իշխանության ներկայացուցիչներ կամ այդ իշխանությանը հարող ինչ-ինչ «յուղոտ-փողոտ» շրջանակներ: Այս ամենը դեռ քննելու ժամանակներն էլ կարծես՝ շատ հեռու չեն: Մյուս կողմից, իրականությունը շարունակում է նորանոր մանրամասնություններ հրամցնել:

Այսպես. նախօրեին հոլանդական Ռոտերդամ նավահանգստում համապատասխան ծառայությունները հայտնաբերել ու առգրավել են ավելի քան 1 տոննա կոկային: Նշվում է, որ կոնտեյները, որի մեջ հայտնաբերվել է թմրանյութի այդ մեծ խմբաքանակը, Հոլանդիա էր ուղարկվել Թուրքիայից: Փորձագետները նկատում են, որ Թուրքիան վերածվել է հարավամերիկյան կոկայինի վերաարտահանման համաշխարհային կենտրոնի, ինչն էլ, իր հերթին Եվրոպայի երկրներում հանգեցրել է կոկայինի պահանջարկի նկատելի աճի: Նշվում է նաև, որ Էրդողանի իշխանության շրջանում կոկայինի առևտրի ծավալները Թուրքիայում ու Թուրքիայի միջոցով աճել են այդ երկրում տիրող համատարած կոռուպցիայի հետևանքով ևս: Չնայած, դժվար չէ ենթադրել, որ թուրքական իշխանություններն ուղղակիորեն «նստած» են կոկայինի վրա:

Այս ամենը, ինչ խոսք չափազանց հետաքրքիր է: Անասելի հետաքրքիր: Իսկ հնարավո՞ր է, որ Էկվադորից Հայաստան ուղարկվող ու Իտալիայում հայտնաբերված 2,7 տոննա, ինչպես նաև Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկայինի խմբաքանակները ևս թուրքական հետք ունենան: Սկզբունքորեն, միանգամայն հնարավոր է: Մանավանդ, եթե նկատի ունենանք Հայաստանի ներկայիս այսպես կոչված՝ իշխանության առաջին դեմքերի ջերմ ու սիրալիր հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների, Էրդողանի ռեժիմի ներկայացուցիչների հետ: Նկատենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմի և Էրդողանի ռեժիմի ներկայացուցիչներն ուղղակի առիթը չեն կորցնում միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու, հանդիպումներ ունենալու համար:

Մի՞թե կարելի է բացառել, որ Թուրքիայի նարկոբարոնները, որոնք, կարելի է չկասկածել, փոխկապակցված են թուրքական իշխանությունների հետ, որոշել են պարզապես կոկայինի ու առհասարակ թմրանյութերի տակ «թաղել» Հայաստանը: Ըստ որում՝ թաղել, նաև առանց չակերտների: Մի՞թե պարզ չէ, որ եթե հիշատակված խմբաքանակների կեսի-կեսի կեսն էլ Հայաստանում շրջանառության մեջ դրվեր, հատկապես երիտասարդության շրջանում, ապա ոչ միայն զենք բռնելու ունակ մարդ չէր մնա, այլև վերարտադրական կարողություններին ուժգին հարված կհասցվեր:

Այնպես որ, ոչինչ չի կարելի բացառել:

Մյուս կողմից արդեն շատ ավելի են խորանում կասկածները, թե այդ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի օլիգարխներն այդքան երազում Թուրքիայի հետ առևտուր անելու մասին: Այդ ի՞նչն է նրանց այդպես հրապուրում Թուրքայի հետ առուտուր անելու հարցում: Կարո՞ղ է «էժան բանանի» տեղ են գտել թուրքական նավահանգիստներում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1379 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am