«Հակառուսների կլուբում», բայց միշտ` չքմեղանալով ու արդարացումներով

Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում է, որտեղ մասնակցում է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Երեկ նա ներկա է եղել գագաթնաժողովի բացմանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:

Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք: Այնուհետև Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Ակնկալվում է, որ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը աջակցություն կհայտնի Ուկրաինային և կքննարկի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած սպառնալիքները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին սառեցվել էր 2022թ. փետրվարին՝ Ուկրաինա ներխուժելու հաջորդ օրը։ Մարտին Ռուսաստանին հեռացնելու քվեարկություն էր պլանավորվել, բայց քվեարկությունից ժամեր առաջ Ռուսաստանը ինքը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից, որը ձևավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ըստ եվրոպացի պաշտոնյաների, Ռեյկյավիկի գագաթնաժողովը «անդամ երկրների պատասխանն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային»:

Այսինքն, սպասվում է, որ գագաթնաժողովում կընդունվի հակառուսական բանաձև և կներկայացվի Ուկրաինային հասցված վնասների գրանցամատյան։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է միանալ գործընթացին։

Իսկ ահա Ռուսաստանի եվրոպացի գործընկերները հրաժարվել են մասնակցել այս հակառուսական միջոցառմանը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի գնա ԵԽ գագաթնաժողովին, Սերբիան չի քվեարկի հակառուսական բանաձևի օգտին։ Ռուսաստանին բարեկամ Ադրբեջանը միջոցառմանը պաշտոնապես կներկայացնի նաև արտաքին գործերի նախարարը, թերևս Ադրբեջանը նույնպես կողմ չի քվեարկի հակառուսական բանաձևին։

Չնայած հավատարմության և բարեկամության երդումներին` Փաշինյանը Ռեյկյավիկում է։ Հայաստանի իշխանությունները հատուկ շնորհ ունեն տալ հավատարմության երդումներ Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ այնպիսի քայլեր իրականացնեն, որոնք Ռուսաստանը ջղաձիգ կընդունի, իսկ ռուսական փորձագիտական համայնքը դրա արդյունքում կմեղադրի Հայաստանին` Ռուսաստանին դավաճանելու մեջ:

Հիշենք, վերջերս ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը, որի համար ՀՀ իշխանության ներկայացուցիչները ստիպված եղան արդարանալ, ներկայացնել պարզաբանումներ:
Հայաստանը ապրիլի 26-ին ՄԱԿ-ում կողմ էր քվեարկել Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության մասին բանաձևին, որով պայմանավորվում են ամրապնդել համագործակցությունը՝ խթանելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, խոսքի ու մտքի ազատությունը, պայքարելու ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ և այլն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 122 պետության ներկայացուցիչ, 18՝ ձեռնպահ, 5՝ դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Բելառուսը։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հետո պարզաբանեց` Տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը. «Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մի շարք ինստիտուտներ, որոնք Եվրոպայի խորհրդի կազմում գործում են, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, և այդ բանաձևը ևս այդպիսի նպատակներ է հետապնդում և այդպիսի շեշտադրումներ ունի, ուստի տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը»։

Հայկական և ռուսական մամուլում, նաև սոցիալական ցանցերում քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, թե Հայաստանը միացել է մի բանաձևի, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, իսկ բուն բանաձևը կոչ է անում փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։

Ընդունված այս փաստաթղթում ՄԱԿ-ի ու ԵԽ-ի համագործակցության շրջանակում իսկապես կոչ կա «փոխհատուցում տրամադրել ուկրաինական պատերազմի զոհերին և արդարության առջև կանգնեցնել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը»։

Արդյոք այսպիսով Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը և այլևս ձեռնպահ չի քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչող բանաձևերին, «Ազատությունը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, որը խորհուրդ տվեց մանրամասները ճշտել Արտգործնախարարությունից։

Արտգործնախարարությունից հաղորդել էին՝ «Հայաստանը չի աջակցել բանաձևի խնդրահարույց պարբերությանը, սակայն կողմ է քվեարկել բուն բանաձևին»: Այս մասին կարելի է տեղեկանալ նաև ՄԱԿ-ի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունից, որտեղ նշված է՝ փոխզիջումների են եկել բազմաթիվ հարցերի շուրջ, սակայն կոնսենսուս ձեռք չի բերվել 9-րդ պարբերության վերաբերյալ։ Սա հենց այն պարբերությունն է, որտեղ խոսվում է ռուսական ագրեսիայի մասին։ Ապա որոշվել է այս պարբերության վերաբերյալ առանձին քվեարկություն անցկացնել, որտեղ արդեն Հայաստանը ձեռնպահ է մնացել։

Այսպիսով Հայաստանի ապրիլի 26-ի քվեարկության մեջ, ըստ էության, դիրքորոշման փոփոխություն չի եղել, և Երևանը կրկին խուսափել է Մոսկվային ագրեսոր անվանող պարբերությանը կողմ քվեարկելուց։ Ռուսական մամուլում հայտնված հոդվածների ֆոնին՝ այս թեմայով պարզաբանմամբ է հանդես եկել անգամ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ նշելով, որ «խոսքը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մի սովորական բանաձևի մասին է, և Ռուսաստանի գործընկերներից շատերն առանձին քվեարկությամբ չեն աջակցել խնդրահարույց պարբերությանը»։

9-րդ պարբերության առանձին քվեարկությունում դրան կողմ է եղել 81 երկիր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 48, այդ թվում՝ Հայաստանը։

Միևնույն է, ռուսական համացանցային տիրույթում արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է, որ Հայաստանը ՄԱԿ-ում միացել է ընդդեմ Ռուսաստանի բանաձևի, իսկ մերոնք` շարունակում են արդարանալ, որ դա այդպես չի:

Կամ` ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը: Մի կողմից Փաշինյանն ասում է, Հայաստանը կողմ է ՀԱՊԿ դիտորդներին, մյուս կողմից ընդդեմ ՀԱՊԿ-ի շարունակում են խոսել:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրապարակային բողոքեց, որ Ռուսաստանը չի տրամադրում վճարված զենքի համար, չի իրականացնում մատակարարումներ: Միևնույն ժամանակ հայտնեց, որ քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

Այսօր արդեն, մինչև Փաշինյանը Ռեյկյավիկում է` Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին» «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին, - «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես տեղյակ եմ (մենք նման տեղեկատվության տիրապետում ենք), որ [Արևմուտքը] հայերին ազդակներ է ուղարկում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին և թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել ձեր անվտանգությունը», - պնդում է Լավրովը՝ նման պահվածքը «սադրանք» որակելով։

Նույն հարցազրույցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման շուրջ քննարկումներին։ «2022թ. աշնանը՝ կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ, մի փաստաթուղթ էր մշակվել, որով մեր հայ դաշնակիցների խնդրանքով նախատեսվում էր հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել։

Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակում։ Հետագայում, վերջին պահին՝ գագաթնաժողովի ընթացքում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը», - նշում է Լավրովը՝ ընդգծելով, որ այդ նախագիծն առայժմ շարունակում է մնալ թղթի վրա և պատրաստ է կյանքի կոչվելուն։ «Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, ես համոզված եմ՝ Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվեր և ավելի կայուն վիճակ կունենար», - պնդել է Լավրովը։

Բառացիորեն երեկ պաշտոնական Երևանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմային: Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, լրագրողների հետ զրույցում նշել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ չբացառելով, որ իրավիճակով պայմանավորված հարցը էլի կարող է մտնել օրակարգ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2008 անգամ
Լրահոս
Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Գագիկ Սուրենյան ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն Մխիթարան Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNI Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am