Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի–«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

Նիկոլ Փաշինյանի զանգվածային մտաթունավորման թիվ մեկ քարոզչազենքով՝ Հ1–ով, հարցազրույց էր տալիս ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը: Թե ինչո՞ւ էր այս անգամ Ժիրայր Լիպարիտյանն իր ապահով հեռուներից «գաստրոլների» եկել, պարզ դարձավ գրեթե միանգամից: Եկել էր Նիկոլ Փաշինյանի «գիծը» քարոզելու, Բրյուսելի հանդիպումից առաջ նրան ստորագրության խրախուսելու և հանրության (եթե լսող կար) լսելիքին լապշա կախելու, այսինքն՝ մոլորեցնելու և հեքիաթներ պատմելու:

Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Ժիրայր Լիպարիտյանը Լիսաբոնի տակ է մնացել: Խոսքը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, այդ գագաթաժողովում Ղարաբաղյան հակամարտության թեմայով զարգացումների և Լևոն Տեր–Պետրոսյանի կիրառած վետոյի մասին է:

Ժիրայր Լիպարիտյանն այն ժամանակ ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, այլև լուրջ դերակատարում ուներ բանակցային գործընթացում:

Եվ ահա այս անձնավորությունը, որը նախօրեին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում բացահայտորեն ադրբեջանաթուրքական քարոզչություն էր իրականացնում, 24-25 տարի առաջ կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում: Այսինքն, ենթադրելի է, որ նա դեռևս այն ժամանակ էր սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը, թեպետ հանդես էր գալիս Հայաստանի կողմից: Նման պայմաններում զարմանալի չէ, որ աննպաստ վիճակում պիտի հայտնվեր Հայաստանը:

Եվ ամեն դեպքում, հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց Լիսաբոնի մասին: Ու վարպետորեն «մոռացավ», որ կյանքն ու բանակցային գործընթացը 1996-ից հետո շարունակվել են: Որ դրանից հետո եղել է Քի Վեսթ, Ռամբույե, Կազան: Որ «Մադրիդյան սկզբունքներ» են եղել: Նա այնպես է խոսում, թե տարբերակ չկար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անկարելի մի բան էր և այլն, և այլն:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, 1994 թվականի մայիսին, պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Հայաստանն ու Արցախը պիտի հայտարարեին, որ կապիտուլյացիայի են ենթարկվում ու իրենց հանձնում են պարտված Ադրբեջանի ողորմածությանը: Սա, է Ժիրայր Լիպարիտյանի հրամցրած «ռեալ պոլիծիկը»: Այո, հենց ռեալ պոլի-ծիկը:

Բա եթե ամեն ինչ այդքան անհույս էր, այն ովքե՞ր էին Ալիևին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Թե՞ Լիպարիտյանն այդպես էլ չի կարողանում հաղթահարել այն փաստը, որ իրենից հետո եկան մարդիկ, ովքեր կարողացան նաև իր ստեղծած պարտվողական կացությունը վերափոխել ու շտկել բանակցային դիրքերը:

Չնայած ում ինչ ասես:

Առանց իր տարիքից ամաչելու, Ժիրայր Լիպարիտյանը 1998-2018 թվականների հայկական ղեկավարությանը վերագրեց բաներ, որ ուղղակիորեն սուտ են: Մասնավորապես, նա բանն այնպես ներկայացրեց, թե հայկական կողմը ոչ մի զիջումներ չէր ուզում անել, դրա համար էլ այսպիսի իրավիճակ եղավ, կամ նիրհել էին հաղթողի բարձի վրա, ինչը ևս սուտ է: Սուտ է, քանի որ անցած տասնամյակներում բանակն ու զինանոցը մշտապես արդիականացվել են, ռազմաքաղաքական բալանսը Հայաստանը կարողացել է պահել, կարողացել է դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու միաժամանակ զարգանալ, որքան էլ որ Ժիրայր Լիպարիտյանի համար անտանելի է միտքը, որ Հայաստանի, Արցախի հայությունը ի վիճակի էին դա անել:

Բանն այնտեղ հասավ, որ անգամ Փաշինյանի թիվ մեկ քարոզիչը չդիմացավ ու Լիպարիտյանին ասաց, թե նրա մոտեցումը ենթադրում է, որ պետք է ուղղակի հանձնվել թուրքերին և ադրբեջանական թուրքերին և հայցել նրանց ողորմածությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարգի ուլտրաթուրքական էր Լիպարիտյանի քարոզը, որ նույնիսկ նիկոլական քարոզիչը եթերում չդիմացավ:

Բայց դա էր հիմնական տպավորությունը, այդ ենթադրությունն էր բխում նրա ասածներից. Ժիրայր Լիպարիտյանը փաստացի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերը:

Ժիրայր Լիպարիտյանն ու նիկոլ փաշինյանները, ալիևների ու էրդողանների հետ ձեռք-ձեռքի տված, ձգտում են մեզ համոզել, որ մենք բոլորս արդեն մեռել ենք և միակ բանը, որ կարող ենք անել, գերեզմանափոսում պառկելն ու ինքներս մեր վրա հող լցնելն է:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 574 անգամ
Լրահոս
ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am