Շանտաժներ, մեղադրանքներ, սադրանքներ ռեժիմում. Հայաստանը` համատարած սպառնալիքների մեջ

Վաղ առավոտյան ժամը 6-ից հրետանային կրակի տակ են Վարդենիսի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն էր տրամադրում իրավիճակի մասին, և այս պահին հաղորդվում է, որ լարվածությունը նվազում է։

Կեսօրի դրությամբ իրավիճակն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Հայկական կողմը 4 վիրավոր ունի, առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ բեկորային վնասվածքներ են:

Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ են կրակ բացել:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ այսօրվա մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ պնդում են՝ դեռ երեկ երեկոյից է հայկական կողմը կրակում և ադրբեջանցի մի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Սա Փաշինյանը հորինվածք անվանեց: «Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար», - ասաց Փաշինյանը:

Օրվա առաջին կեսին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե հայկական կողմը նոր գործողության է նախապատրաստվում, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ բանակը պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ իրանական անօդաչուներ հայկական սպառազինության մեջ չկան։

Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը: Սոթքում ադրբեջանական այսօրվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակում՝ ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հերթական խախտում է, որն ի ցույց է դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Ադրբեջանի այս քայլերը որակելով իրավիճակի ապակայունացմանը միտված գործողություններ՝ Հայաստանի ԱԳՆ-ն շեշտում է՝ դրանք բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, այսօր կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։ Նրա խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց Փաշինյանը։

Բաքուն այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից, ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։

Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Հետաքրքիրն այն է, որ օրեր առաջ հայկական կողմն ասում էր, թե Վաշինգտոնում առանձնապես մեծ արդյունքներ չեն գրանցվել: Այսօր արդեն Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Մի շարք հարցեր օդում կախված են մնում.

Ո՞ր հարցրերում է առաջընթաց գրանցվել Վաշինգտոնում:

Ինչո՞ւ էր Ալիևը սկզբից գոհ Վաշինգտոնի բանակցություններից, այսօր ընդդեմ Հայաստանի սադրանքի է դիմում` արևմուտքի և ռուսական կողմի առաջիկա կազմակերպվող բանակցություններից առաջ:

Ինչո՞ւ է Թուրքիան դժգոհում, որ արևմուտքը չի ցանկանում որպեսզի Ադրբեջանի դրոշը ծածանվի Լեռնային Ղարաբաղում (այդ մասին նախօրեին բողոքել է Թուրքիայի արտգործնախարարը):

Ինչո՞ւ է դարձյալ Մոսկվան Երևանին ու Բաքվին նույնանման պահանջներ հղում: Այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե ակնկալում են և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից զսպվածություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1457 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am