Ինչու՞ է Փաշինյանն ուզում Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ի կազմից

Եթե ուշադիր հետևենք այս չորս-հինգ տարվա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանին, ապա տեսանելի կդառնա, թե ինչ քայլերի միջոցով է Փաշինյանը տարել Հայաստանի անվտանգության կազմաքանդման գործընթացը:

2018-ից մի քանի ամիս չանցած, Փաշինյանն արդեն քրեական գործ հարուցեց այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ: Շատերը կարծում էին, թե դա Մարտի 1-ի գործոնով էր պայմանավորված: Մինչդեռ իրականում, Խաչատուրովի դեմ գործընթացը դա Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման առաջին քայլերից էր:

Հետո եղան բանակի վարքաբեկման քայլերը, մայիսի 8-ին արցախյան հերոսներին դատարանի առջև կանգնեցնելը, հետո հնչեցվեց այն միտքը, որ 2018-ի շարժումը ավելի մեծ նշանակություն ուներ, քան արցախյան հաղթանակները, հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծաղրելը և այդպես շարունակ:

Փաշինյանն այս ամենը իրականացնում էր հետևողական քայլերով և իր քայլերի այս շղթան չի կարելի համարել պատահականություններ: Քանզի այդ չափ պատահականություններ չեն լինում:

2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան նույնպես այդ շղթայի օղակներից մեկն էր: Այն չէր լինի, եթե մինչ այդ չլինեին Փաշինյանի վերը նշված քայլերը:

Թվում էր թե 2020 թվականից հետո հայ հանրությունը պիտի կարողանար վռնդել Փաշինյանին քաղաքական ասպարեզից, քանզի ցանկացած այլ երկրում Փաշինյանի քայլերի նույնիսկ 10 տոկոսը կգնահատեին, որպես պետական դավաճանություն:

Սակայն հայկական քաղաքական վերնախավն այդ խնդիրը չկարողացավ լուծել, բոլոր խնդիրները բարդելով, իբր «անհասկացող ժողովրդական զանգվածների վրա»։

Հենց դրա պատճառով էլ Փաշինյանը ռիսկ է անում անցնել իր քայլերի, այսպես ասած, երկրորդ սերիային, որը պայմանականորեն կարելի է կոչել Հայաստանի կործանման գործընթացի վերջնամաս:

Առաջին փուլում նրան հաջողվել է գրեթե ամբողջովին կազմաքանդել Արցախի պետականությունը, որը կառուցվել էր 30 տարիների քրտնաջան աշխատանքի միջոցով:

Այսօր նա բացահայտորեն անցել է Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման գործին, ընդ որում երկրի քաղաքական վերնախավի գրեթե լռելյալն պայմաններում:

Սա, իհարկե, աննախադեպ երևույթ է մի ազգի համար, ով ցեղասպանություն է վերապրել և այսօրվա այս իրավիճակը միաժամանակ և խայտառակություն է, անամոթություն, և քաղաքական դատարկության ցուցանիշ: Քանզի մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է հետևելու, երբ պարզվի, որ Հայաստանի վրա այլևս չի գործում անվտանգության որևէ բարձիկ:

Իհարկե, ոմանք կարող են նշել, թե ՀԱՊԿ-ը մեզ համար այդպես էլ այդպիսի բարձիկ չդարձավ, և նման ասողներին կարելի կլինի հիշացնել այն ժամանակ, երբ գա ժամանակը և բոլոր ՀՀ քաղաքացիները տեսնեն, թե ինչ աստիճանի են մենակ մնացել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1581 անգամ
Լրահոս
ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am