Ալիևի ասածը «հալած յուղի» տեղ անցնում է. Ցնցող արդարացումներ Արևմուտքից

Հաագայի դատարանի որոշման անտեսումից երկու շաբաթ անց ԵՄ-ն հասցեական կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպությունները Եվրամիության պատվիրակությունը։ «Եվրամիությունը շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքների: ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք ակնկալում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած խաղաղ գործընթացի շարունակություն», - ըստ «Ազատության», ասված է հայտարարության մեջ։

Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն:

Սակայն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով...

Նա հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է, և ոչ թե այլընտրանք կամ փոխարինող։ Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Կլաարը նշել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է խաղաղ գործընթացի կատալիզատորի դեր խաղա, ինչպես նաև պետք է օգնի հայկական կողմին, որն իրեն, ինչպես որոշակիորեն անվստահ է զգում, ավելի ակտիվ ներգրավվելու խաղաղ գործընթացում։ «Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ բաց ենք վարվել. մենք համաձայնության չենք եկել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ այն (ԵՄ դիտորդական առաքելությունը/խմբ.) գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք եղել, թե որն է այս առաքելության գործունեությունը:

Առաքելության նպատակը մենք տեսնում ենք թե՛ նրանում, որ վստահություն ձևավորվի հայկական համայնքներում հայ-ադրբեջանական և միջազգային սահմանի ողջ երկայնքով, և թե՛ նրանում, որ խթանի խաղաղ գործընթացին, որը շատ կարևոր տարր է»,- Բաքվում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Որ Բրյուսելը սկսել է արդարանալ, բացատրել Ալիևին, որ իրենցից վտանգ չկա` տարօրինակ է: Ալիևն իր քաղաքականությամբ Արցախում ցեղասպանություն է իրականացնում` կեղծ պնդումներով ու պահանջներով: Ու Բրյուսելը այս իշխանության առջև պարզաբանումներո՞վ է հանդես գալիս...

Ավելին, պարզվում է, որ Տոյվո Կլաարը իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման պահանջը, Բաքվում՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ «Մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,-ասել է Կլաարն ու հավելել. «Կարծում եմ՝ այդ թափանցիկությանը հասնելը բանակցելու հարց է։ Դա անելու մի քանի տարբերակներ կան, որոնցից մի քանիսը նախկինում քննարկվել են։ Դրանցից մեկն է, օրինակ, այն, որ անցակետում լրացուցիչ սարքավորումներ լինեն, որպեսզի ռուսները կարողանան վերահսկել այնտեղով իրականացվող փոխադրումները»։ Կլաարը նաև ընդգծել է. «Իհարկե, թափանցիկության պահանջն իսկապես օրինական է, և միևնույն ժամանակ կարևոր է ժողովրդի, ղարաբաղահայության համար, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։

Այսինքն, ԵՄ պաշտոնյան հավատո՞ւմ է Բաքվի պնդումներին, թե` «Հայաստանը ապօրինի զենք-զինամթերք է ուղարկում Արցախ»:

Թե՞ եվրոպացի պաշտոնյան էլ է կողմ Ալիևի` անցակետեր տեղադրելու գաղափարին, պարզապես դա քողարկվում է «թափանցիկության» մասին մտահոգություններով:

Նշենք, որ երեկ հանդես է եկել նաև ամերիկացի բանագնացը: Հայաստանը և Ադրբեջանը կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար փաստաթղթում պետք է ներառեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում։

Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Բոնոն պատասխանել է. «Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից:

Եվ երբ ասվում է, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու, հարցին, Բոնոն պատասխանել է. «Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք՝ որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն»։

Այսինքն, Ալիևի «ասածները», կարելի է ասել` «հալած յուղի» տեղ դնող արևմտյան գործիչները սպասո՞ւմ են, որ 2 ամսից ավելի Արցախը շրջափակման մեջ պահող Ալիևը կառուցողական համաձայնությունների գա հայկական կողմի հետ բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2222 անգամ
Լրահոս
Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է Նիկոլի «բանը» համբուրելու տեղն ավելի լավ չէ՝ Սրբազանի ձեռքը համբուրես․ Խաչիկ Մանուկյան (video) «Անջատե՛ք միկրոֆոնը»․ ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (video) Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ ում լարված էր (video) Արա՛, այ գողցող․․․ Նիկոլի նման «պապա» ունես, գիտես․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Տիգրան Հակոբյանին (video) Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am