Պապիկյանը «ներքին» հեղաշրջո՞ւմ է պատրաստում Փաշինյանի դեմ

Մարտի 5-ին, կիրակի (!!!) օրով, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում խա՛ռն էին, շա՛տ խառը: Այդ խառը վիճակից ծնվեց հայտարարություն, որը տարածվեց, կարելի է ասել՝ պաշտոնական տրուբաներով, կներեք, խողովակներով:

Կարծում եք, թե այդ նույն օրը Արցախում ադրբեջանական կողմի նախահարձակ-դիվերսիոն գործողության վերաբերյա՞լ էր հայտարարությունը: Ինչպե՜ս չէ:

Տարածված տեղեկությունը հետևյալն էր. «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը»:

Շատ գողտրիկ, գործնականում՝ զմայլանա՜խշ հայտարարություն է: Ինչպիսի՜ շարահյուսություն, ի՜նչ անկրկնելի, ինչպես կաֆելշիկ Վաղոն կասեր՝ էքսկուլուզիվ մտքեր: Այդպես էլ ուզում ես ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը լրացուցիչ հարց ուղղել, թե՝ ո՞նց, Պապիկյանը ցմահ է «նստելո՞ւ» (նախարարի աթոռին, նկատի ունենք, իսկ դո՞ւք ինչ կարծեցիք): Հարցն այդ միանգամայն պատճառաբանված է, ու ոչ մի գրամ չենք ծաղրում: Մարդիկ հայտարարում են, որ լուրերը, թե՝ Պապիկյանը պաշտոնանկ է արվելու... չեն համապատասխանում իրականությանը: Ստացվում է, որ Պապիկյանն ընդհանրապես պաշտոնանկ չի արվելու: Երբե՛ք: Համաձայնեք, անկապ ու անհամ բան է ստացվում:

Լավ, բայց այդ՝ զուտ լեզվաբանասիրական բնույթի հարցերը դեռ մի կողմ դնենք:

Շատ ավելի հետաքրքիր են դիտարկումները, թե ինչո՞ւ հանկարծ մարտի 5-ին, կրկնենք՝ կիրակի օրով, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրար անցավ ու «չերեզ» «Արմենպրես» նման հայտարարություն տարածեց: հետո ի՞նչ, որ մի երկու տեղ նման «լուրեր» էին շրջանառվել, թե հնարավոր է՝ Փաշինյանը Պապիկյանին պաշտոնանկ անի տեսանելի ժամանակահատվածում:

Հայկական իրականության անցուդարձի նրբություններին քիչ թե շատ տիրապետող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ եթե նման բան չկար կամ Պապիկյանին մոտալուտ պաշտոնանկության հեռանկար չսպասվեր, ապա կարելի էր պարզապես բանի տեղ չդնել շրջանառված լուրերը, որոնք 1-2 օր անց անգամ հիշող չէր լինելու: Երկրում, որտեղ կացարանի տակ հարմարեցված շինության հրդեհի հետևանքով միանգամից 15 զինվորի հրո ճարակ դառնալու դաժան փաստն է անգամ երկու-երեք օր անց լռության մատնվում, նշված լուրերի մարումն ի՞նչ էր, որ չլիներ:

Մինչդեռ, հոպ-լյա՝ տարածվում է «կայծակնային» հերքում, որը շատ ավելի մեծ ուշադրություն է գրավում, քան... հերքման թիրախ «շրջանառված լուրերը»: Իսկ դա արդեն ուղղակիորեն հուշում է, որ՝ մի րոպե, պարոնայք և աղջիկներ, ուրեմն այս ծուխն անկրակ չէ, ուրեմն իսկապես նման մտմտումներ ու խմորումներ կան, և Պապիկյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «հարվածային» ուշադրության կենտրոնում:

Եվ երբ արդեն կենտրոնանում եք այդ հանգամանքի վրա, սկսում եք մտաբերել և այլ մանրամասնություններ: Օրինակ, այն, որ Փաշինյանի ՔՊ վարչության վերջին ընտրություններն աղմկոտ պատմություններով ուղեկցվեցին, որ այդ ժամանակ Պապիկյանի անունն էլ էր շոշափվում՝ կուսակցության ներսում «իշխանություն վերցնելու» առումով:

Ու հիմա էլ, ժամանակ առ ժամանակ մամուլի բերանն են ընկնում վատ քողարկված ակնարկներ, որ Փաշինյանի դեմ հենց իր կուսակցության ներսում դավեր են նյութում: Ըստ որում, դատելով այն բանից, որ մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ «շրջանառվող լուրերի» թիրախում Սուրեն Պապիկյանն է հայտնվել, հարց է ծագում՝ Պապիկյանը «ներքին» հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ:

Իսկ առհասարակ, Պապիկյանը դեռ հունվարի 20-21-ին արդեն հրաժարական տված ու պաշտոնանկված պիտի լիներ պաշտպանության նախարարի պաշտոնից՝ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության և 15 զինվորների զոհվելու սահմռկեցուցիչ եղելության հետ կապված: Ավելի վաղ նա պետք է պաշտոնանկվեր 2022-ի սեպտեմբերի պատերազմական գործողությունների հետևանքների հետ կապված: Իսկ նրա անմիջական ղեկավարն էլ՝ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին..․

Եթե Պապիկյանի «հրաժարական–չհրաժարականի» թեման շրջանառվում և հերքվում է, ապա դա նշանակում է, որ «ռազբորկա» է տեղի ունեցել Փաշինյանի ու Պապիկյանի միջև։ Վերջինս հասել է այն բանին, որ կառավարությունը հերքի հրաժարականի լուրը, այսինքն՝ այս պահին Փաշինյանը տեղի է տվել։ Այս ամենը նշանակում է նաև, որ ՔՊ—ի ներսում շատ լավ հասկանում են, որ երկար չի ձգելու Փաշինյանը, և որ նա միայն ի՛ր կաշին փրկելու հարցով է զբաղված, մինչդեռ թիմակիցների ճակատագրի վրա թքած ունի։ Դրա համար էլ թիմակիցները ներքին խմորումների մեջ են։ Իրենք էլ իրե՛նց կաշին են ուզում փրկել։

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 3292 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am