Ալիևը «խոստումը» կատարեց, Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը վերսկսվեց. Ով է պայման թելադրում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստումը կատարեց. Բաքուն սկսել է երկխոսություն Ստեփանակերտի հետ:

Այլ հարց է, թե Արցախը որքան ամուր կմնա, և արդյոք պատրաստ է Բաքվի պահանջները կատարել:

Ամեն դեպքում, որոշ դադարից հետո երեկ կայացան Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ, թեև կողմերը հանդիպումից հետո յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանեց հանդիպման հետ կապված տարբեր հարցեր:

Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում երեկ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցերը։ Ըստ «Արցախպրես»-ի՝ քննարկվել է նաև Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։

Բաքուն, իր հերթին, նշում է, թե քննարկվել է` «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ «Կողմնակից ենք շփումների, համագործակցության բոլոր տարբեր երկրների հետ, հարևան երկրների, բայց բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց, սա ուզում եմ հայտարարել», - երեկ կառավարության նիստում ներկայացնելով նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ըստ էության, հակադարձելով Արցախը Ադրբեջանի կազմում ինտեգրելու Բաքվի հայտարարություններին: Նա ընդգծեց՝ անկախ դժվարություններից և տարբեր ճնշումներից՝ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Թե ինչպես, չմանրամասնեց։ «Նրանք, ովքեր չեն կիսում շարժման տրամաբանությունը, այս գլխավոր, միակ տրամաբանությունը, ապա մեզ հետ քայլելու իրավունք չունեն», - ասաց նախագահ Հարությունյանը:

Ի տարբերություն Ստեփանակերտի՝ Բաքուն տեղեկացրեց, թե ովքեր են ներկա եղել` «Խոջալուում տեղի ունեցած հանդիպմանը»։ APA գործակալության փոխանցմամբ` հայկական կողմի հետ հանդիպել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը. նրան ներկայացնում են որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու։ 44-ամյա Մամեդովը ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, դպրոց հաճախել Շուշիում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել է Բաքու։ 2020 թվականից Միլի մեջլիսի պատգամավոր է, մինչ այդ աշխատել է Սփյուռքի պետական կոմիտեում։

Ռամին Մամեդովից բացի, հանդիպմանը ներկա է եղել նաև Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ APA-ն տեղեկացնում է, որ մոնիտորինգային այդ խմբում ընդգրկված են Բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետները։

Ի դեպ, ադրբեջանական կողմը նաև լուսանկար հրապարակեց, որում երևում է, որ հանդիպմանը Արցախից մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Մինչդեռ «Արցախպրես»-ը սահմանափակվել է ռուս խաղաղապահների լուսանկարով։

Երեկվա հանդիպումից հետո Ստեփանակերտը խոսեց Լաչինի միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու մասին։ Օրերս այս հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում, բայց միաժամանակ հնարավոր էր համարել հավելյալ տեխնիկական միջոցների կիրառումը՝ Բաքվի կասկածները փարատելու համար։

Թե արդյոք երեկ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Լաչինի միջանցքում ռենտգեն սարքեր տեղադրելու մասին, դեռևս պաշտոնապես չի հաղորդվում։ Ամեն դեպքում, Արցախի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ռենտգեն սարքերի տեղադրելու հարցը պատրաստ են քննարկել, բայց միայն ռուս խաղաղապահների հետ և միայն նրանց հսկողությամբ։ «Բայց ադրբեջանական կողմի ներկայությունը անցակետ դնելու և այլ կարգավիճակով, դա անընդունելի է միանշանակ», - հայտարարեց Հայրապետյանը։
Ճշտող հարցին՝ պատրա՞ստ են քննարկել ռենտգեն սարքի տեղադրումը, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ ու վերահսկողությամբ, արցախցի պատգամավորն արձագանքել է. «Քննարկելուն պատրաստ ենք մենք՝ նմանատիպ հարցեր, որը որ կբարձրաձայնվի»։

Երկխոսությունը կայացել է, երեկ Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը։

Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի շտաբում տեղի ունեցած փակ հանդիպման մասին ադրբեջանցի պատգամավորը Caliber թերթին որոշ մանրամասներ է պատմել։ «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առաջնային պայմանավորվածությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում բանակցություններում կարող են ներգրավվել տարբեր ոլորտի մասնագետներ», - ասել է Մամեդովը։

Թե ինչ է սա ենթադրում, Մամեդովը փակագծեր չի բացել։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ երեկվա հանդիպման հիմնական թեման «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորություններն էին, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ շրջանում խաղաղության հաստատմանը»։ «Իմ հիմնական նպատակն ու խնդիրն է՝ արագացնել Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրումն Ադրբեջանի ընդհանուր սոցիալ-մշակութային, տնտեսական կյանքին», - որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու, իր լիազորություններն է պարզաբանել Ռամին Մամեդովը և հիշեցրել, որ նման ձևաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին նախագահ Ալիևն անցած շաբաթներին Մյունխենում էր հայտարարել։

Լրատվամիջոցի հարցին, թե Ղարաբաղի հայերը պատրա՞ստ են Ադրբեջանի ամենօրյա կյանքին վերաինտեգրմանը, Մամեդովն ուղիղ չի պատասխանել, միայն ասել է, որ իր տպավորությամբ, հանդիպման մասնակիցների հետ որոշակի շփում ստացվել է։ «Որպես առաջին հանդիպման արդյունք, կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է», - ասել է Մամեդովը։

Ադրբեջանական կողմի բանագնացը չի հստակեցրել, թե կողմերը կոնկրետ որ խնդիրներին են անդրադարձել՝ սահմանափակվելով միայն մեկ բառով՝ հումանիտար։ «Մենք անդրադարձել ենք հիմնականում հումանիտար խնդիրներին, հետագայում մի շարք հումանիտար հարցեր լուծելուց հետո կարող ենք առաջ շարժվել և քննարկել ավելի լայն ձևաչափի հարցեր», - ասել է Մամեդովը։

Փաստորեն պաշտոնական Ստեփանակերտը հաստատեց՝ ադրբեջանցիների հետ հանդիպմանը քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր՝ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում»։ Ինչ վերաբերում է ինտեգրացիոն գործընթացին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է՝ բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց։

Ուշագրավ է ադրբեջանական պատվիրակության կազմը. Մամեդովից բացի Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետներ։

Իսկ ո՞վ է ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարող Մամեդովը: Նա Ալիևի առաջնորդած կուսակցության պատգամավորներից է, և իր վերջին հարցազրույցներից մեկում, արձագանքելով ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, նա պնդել է, թե Հայաստանի ղեկավարը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից։ «Նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի», - ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ շեշտելով, որ «Բաքուն տարիներ ի վեր պայքարում է հայկական անջատողականության դեմ և կարևորում այդ երևույթի դեմ միջազգային մակարդակով ավելի ուժեղ պայքարը»։

Նշենք, որ երեկ Արցախի ԱԳՆ-ն էլ անդրադարձավ այս հանդիպմանը: Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասնակիցները չեն քննարկել, հայտնեց Արցախի արտգործնախարարությունը։ «Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991թ․ հանրաքվեի ժամանակ», - ասված է հայտարարության մեջ։ Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար, կարծում են Ստեփանակերտում։ «Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ», - նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում, հայտնել են Ստեփանակերտից։ ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1846 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Նիկոլի ոստիկանները հայերին ծեծում են թուրքական փողերով․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Ունենք պայմանավորվածություն. Ռուբինյան Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Նիկոլի «անասնագոմի բառաչները» սաստկանում են․ Խաչիկ Մանուկյան (video) Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am