Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի նման դեպքերում է իրեն լավ զգում և իր հոգին թեթևանում

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվեց 10 մարդ: Դա երկրի ողբերգությունն էր, այն ուներ պատճառներ, և այս հարցում մեղավոր էին բոլոր կողմերը:

Քանզի, երբ երկրում առաջանում է այդպիսի իրավիճակ, միակ մեղավորին փնտրելը ճիշտ լուծում չէ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը, իրենց կուսակցական շահի տեսանկյունից իրար են մեղադրում նման դեպքերում, ինչը կուսակցական շահի տեսանկյունից, բնական երևույթ է:

Մենք չենք մտնի այդ դիսկուրսի մեջ, քանզի ինչպես նշեցինք, մեղքը միայն մեկինը չի կարող լինել, իսկ կուսակցական շահ չենք հետապնդում:

Արձանագրենք միայն, որ այդ դեպքերի «հերոսներից էր» Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն, փառք Աստծու, չզոհվեց, այլև նույնիսկ չվիրավորվեց: Ավելին, նույնիսկ տեղում չձեռբակալվեց, այլ ճողոպրեց իր ընկերներին թողնելով կռվի դաշտում:

2020 թվականին, նույնպես երկիրը ենթարկվեց ողբերգության: Այս անգամ հակամարտությունը ոչ թե ներհայաստանյան բնույթի էր, այլ արտաքին ագրեսիայի հետևանք:

Այդ դեպքերի արդյունքում, պաշտոնական տվյալներով զոհվեց մոտ 4000 հայ երիտասարդ: Մոտ 15 000 վիրավոր ունեցանք: Այսինքն տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ և նրանց մայրեր ողբերգության և սգի մեջ հայտնվեցին:Այստեղ էլ չի կարելի նշել միայն մեկ մեղավորի մասին: Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, վերջինս՝ իշխանությանը: Այս հարցում էլ կան շատ պատճառներ, բայց մի օրինաչափություն է արձանագրվում: Այստեղ էլ գլխավոր «հերոսներից է» Նիկոլ Փաշինյանը: Ընդվորում այստեղ էլ, փառք Աստծու, նա ոչ զոհվեց, ոչ էլ վիարավորվեց, իր զավակը մասնակցեց պատերազմին և, փառք Աստծու նույնիսկ չվիրավորվեց:

2022-ի սեպտեմբերին էլ մենք ունեցանք 200-ից ավել զոհ: Այսինքն, 20 անգամ ավելի շատ, քան 2008-ի մարտի մեկին: Բայց այս անգամ էլ, «հերոսների» շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Ասել, որ Փաշինյանն ուրախ է այդ զոհերից, կլինի հիմարություն: Աշխարհում ոչ մի երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ չի ուզենա իր երկրին վատություն անել:

Բայց այդպես ստացվում է, երբ երկրի գրեթե բոլոր ողբերգական դեպքերի ամենաակտիվ դերում է լինում Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի, իրեն ձգում են մահերը, ողբերգությունները: Հենց այդ ժամանակ է իր արյունը տաքանում, և նա հայտնվում է իր բնական վիճակի մեջ:

Այդպիսի գործիչներ եղել են նաև այլ ժողովուրդների պատմությանբ մեջ: Եվ գրեթե բոլոր երկրները այդ գործիչների պատճառով մեծ ողբերգություններ են վերապրել:

Պարզապես դժվար է ասել, թե տարածքով և մարդկային քանակով Հայաստանը կկարողանա՞ գոյատևել, եթե Փաշինյանի նման գործչի իշխանությունը երկար շարունակվի: Պատասխանը հայտնի է՝ ոչ, քանզի նման փոքր երկրները ունեն սահմանափակ ռեսուրսներ, նման երևույթները հանդուրժելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am