«Ո՞ւմ շունն է Արայիկ Հարությունյանը»

Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի գործարար Ռուբեն Վարդանյանի մասին, շատ վատ է, որ նրան Արցախի պետնախարարի պաշտոնից Արցախի Նիկոլ աշխատող Արայիկ Հարությունյանը հեռացնում է Իլհամ Ալիևի հրահանգով։

Ինչպես հայտնի է, Վարդանյանի պետնախարար նշանակվելու առաջին օրվանից Ալիևն ու ադրբեջանական ագիտպրոպը նրա դեմ արշավ են սկսել։ Պահանջում են նրան հեռացնել պաշտոնից ու նաև՝ Արցախից։ Պաշտոնից հանելու մասով Արայիկը բավարարեց Ալիևի (դե որ Ալիև ասում ենք, Նիկոլը հետն է) ցանկությունը։ Արցախից հեռանալու մասով Ռուբեն Վարդանյանն ասաց, որ չի պատրաստվում լքել Արցախը։ Ու քանի որ Արցախում մնալ–չմնալն արդեն, մեծ հաշվով, Վարդանյանի որոշելիքն է, ուստի պետք է հուսալ, որ Ալիևի այդ մի պահանջը, այսինքն՝ Վարդանյանին Արցախից հեռացնելը, չի կատարվի։

Ուշագրավն այն է, որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին աշխատանքի նշանակելիս ու աշխատանքից ազատելիս գրեթե նույն տեքստն օգտագործեց։ Տարբերությունն այն էր, որ Վարդանյանի գովքից հետո նա վերջում ասաց, որ նրան նշանակում է պետնախարար, իսկ երեկ գովաց ու վերջում ասաց, որ ազատում է Վարդանյանին պաշտոնից։ Վերջինս երկու դեպքում էլ շնորհակալություն հայտնեց Արայիկից՝ արձանագրելով, որ նա է գերագույնը։

«Ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»,–հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։

Ուշագրավ է նաև այն, որ Վարդանյանի հեռացման հարցում շահագրռված էր ոչ միայն Ալիևը, այլ նաև Նիկոլ Փաշինյանը։ Մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Վարդանյանին հեռացնելուց առաջ Արայիկը Նիկոլին է հանդիպել ու նրան ներկայացրել Արցախի նոր մատաղացուին՝ պետնախարարի նոր թեկնածուին։

Եվ այսպես, Արայիկը Ալիևի ու Նիկոլի շունն է։ Բայց նաև շուստրի շուն է, քանզի կարողանում է խաղեր տալ բոլորի մոտ։ Ալիևի վրա Վարդանյանի հեռացումն է ծախում։ Նիկոլի վրա էլ։ Արցախցիների վրա էլ ծախում է իր «ռազմահայրենասիրական» տեքստը, թե բա՝ Արցախը պետք է լինի անկախ, անվտանգ ու ինքնուրույն։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը Նիկոլի ու Իլհամի հրահանգներով է առաջնորդվում, բայց նաև խոսում է Արցախի անկախությունից։

Այս ամենի մեղավորը մենք ենք։ Եթե Արայիկն ու Նիկոլը 44–օրյայից հետո չեն վռնդվել ու մնացել են իրենց աթոռներին, նշանակում է Հայաստանի ու Արցախի քաղաքական դաշտը, մեղմ ասած, թերացել է, հայ ժողովուրդն էլ՝ սխալվել։ Բայց դե ավելի լավ է ուշ, քան երբեք։ Առաջիկայում պետք է անել ամեն ինչ, օգտագործել քաղաքական բոլոր գործընթացները՝ Երևանում հարցերը լուծելու և Արցախի, հետագայում նաև՝ Հայաստանի ոչնչացումը կանխելու համար։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1258 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am