Մոսկվան դեռ չմարսած մի որոշումը` Հայաստանից ստացավ նոր հարված

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:

Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:

Պարզվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 75 օր: Միջազգային հանրությունից առայժմ միայն հորդորներն ու կոչեր ենք շարունակում լսել:

Իսկ ահա նորություն է նաև ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ հրապարակային արձանագրումը: Երբ ակնհայտ է, որ Մոսկվան դեռ չի մարսել ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, Հայաստանի իշխանությունն այժմ էլ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն հարց է դրել:

Ի դեպ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտնել է, որ վերադառնում է տարածաշրջան՝ այցը սկսելով Հայաստանից: «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», - Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:

Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Դիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

Իսկ երեկ նաև լուր ստացվեց այն մասին, որ Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում...

Առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում, հայտնեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ, եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը: Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները կազմակերպած, դրանց նաև մասնակցած ամերիկյան կողմի ներկայացուցիչը, սակայն, չի կոնկրետացրել ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես ղեկավարներն են բանակցել։

Իսկ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական հեռակա նամակագրությունը շարունակվում են։ Ինչպես Փաշինյանն էր ասել՝ նախագծի շուրջ արդեն երեք փուլերով բանակցություններ են եղել, մեկ շաբաթ առաջ էլ հայկական կողմը հերթական առաջարկներն է փոխանցել։ Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ իր առաջարկները հայկական կողմը չի հստակեցնում։

Հայաստանի արտգործնախարարը օրերս ասաց՝ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսելիս Ադրբեջանի հետ եղել է պայմանավորվածություն՝ երկու ուղղությամբ վարել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ու միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության հարցով Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Միրզոյանը, համենայնդեպս, չասաց, որ այդ պայմանավորվածությունները փոխվել են։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3548 անգամ
Լրահոս
Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին 44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում, անելիք ունենք. Բագրատ Սրբազան Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am