Ինչու է Փաշինյանը «բռնոցի–բռնոցի» խաղում

Նիկոլական դատախազությունն ու քարոզչամեքենան «հպարտ» պողոսներին ամեն օր կերակրում են քրեական սերիալներով։ Դա 2018–ի մայիսից սկսած պարբերաբար արվել է, բայց տարբեր ինտենսիվությամբ։ Հիմա բարձր ինտենսիվության փուլում ենք։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության համար վախենում է և բացի այդ՝ շատ կեղտոտ բաներ է պատրաստվում անել պետության դեմ (քաղաքական հետապնդումները, թալանի մասին պատումներն ուշադրություն շեղելու և վախի մթնոլորտ ձևավորելու համար են)։

Չի բացառվում որ Նիկոլը «հարվածի՛ր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» ծրագրի շրջանակներում սեփական թիմից էլ մարդկանց բռնի կամ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի։ Կոնի վրա այնպիսի բաներ են դրված, որ Նիկոլին մեծ ցնցումներ են պետք ու նա «փուռն» է տաալու նաև թիմակից կոչվածներին։

Ինքն Արցախը հանձնել է Ադրբեջանին ու Արևմուտքին խոստացել, որ հակառուսական արշավ կսկսի՝ Արցախից ու Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու նպատակով։ Ավելի ճիշտ՝ Նիկոլն արդեն միացել է հակառուսական կոալիցիային և ամբողջությամբ տեղավորվել թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Նա հասկանում է, որ այս ամենը շատ դժվար է լինելու մարսել, ուստի փորձում է «բռնոցի–բռնոցի» խաղալով՝ իրավիճակը պահել սեփական վերահսկողության տակ։ Ընդ որում՝ Նիկոլն Ադրբեջանի հետ նույն քարոզչական դաշտում է գործում․ «պասերով» են խաղում։ Մասնավորապես՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությանն անմիջապես հաջորդեց ադրբեջանական ագիտպրոպի առաջատար լրատվամիջոցի գրառումը, թե, իբր, Խաչատուրովն ուզում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, դրա համար էլ ձերբակալել էին։

Ադրբեջանում չեն թաքցնում, որ դողում են Նիկոլի համար։ Իրենց համար շատ կարևոր է, որ Նիկոլը մնա ու մինչև վերջ կյանքի կոչի «Ղարաբաղն Ադրբեջա է, և վե՛րջ» ծրագիրը, որին անմիջապես կհաջորդի «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի իրագործումը։

Նիկոլն աշխարհքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշել Հայաստանը, ինչը հղի է սարսափելի հետևանքներով։ Ինքը գիտի այդ մասին, դրա համար էլ կրիմինալ սերիալներ է մատուցում հանրությանը, որպեսզի տեղեկատվական աղմուկի մեջ կորչի կարևոր թեման։ Համ էլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է անում, որպեսզի իր, այսպես կոչված, լեգիտիմության վերջին փշուրները չվերանան։

Ինչպես հայտնի է՝ միջազգային հայտնի կառույցը կոռուպցիոն առումով 2022–ին 2021–ի համեմատ վիճակի վատացում էր արձանագրել Հայաստանում։ Նիկոլին դրսից այդպիսով ցույց են տալիս, որ շատ լավ գիտեն իր ու նեղ շրջապատի թալանի մասին ու եթե հանկարծ ինքը շեղվի հակառուսական գծից, անմիջապես նրա վրա կփակցնեն թալանչու պիտակը, բազմաթիվ փաստերի արտահոսք կկազմակերպեն ու կլուծեն նրա հարցերը։ Նիկոլը վախենում է դրանից ու դրա համար էլ կատարում է իր խոստումները՝ թավշյա էնտուզիազմով։

Այնպես որ առջևում նոր տեսարաններ են սպասվում, քանզի Նիկոլը մտնում է հանձնողական քաղաքականության վերջնախաղի փուլ։ Սա նաև հայ ժողովրդի վերջնախաղն է՝ կա՛մ կհամակերպվի այս վիճակի հետ, կա՛մ ոչ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 461 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am