Ինչ խնդիր է լուծում հայտնի զույգն այս փուլում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շատ ներդաշնակ զույգ են։ Իրենք համատեղ են գոործում։ Գործում են այնպես, ինչպես, օրինակ, հայտնի Բոննի–Քլայդ զույգը։ Մեկը շեղում է, մյուսը՝ տանում։ Կամ հակառակը։ Մեկը հարվածը վերցնում է իր վրա, մյուսը՝ ծլկում։ Մեկը զբաղեցնում է, մյուսը՝ «կտրում»։

Այս փուլում Աննա Հակոբյանն իր վրա է վերցրել «Ղարաբաղը տանք, թուրքերի հետ լավանանք, որ խաղաղ ապրենք» քարոզն իրականացնելու գործը, որը համեմվում է «հայերը եսիմինչ ազգ չեն և ուրեմն ինչ լինելու է (կատաստրոֆան)՝ օրինաչափ է» կոդի տարածմամբ։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ բանակցություններ է վարում։ Նրա վրա խնդիր է դրված աջակցել Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելուն և Իրանի դեմ գործընթացին։ Դիմացը խոստացվել է՝ անձնական անվտանգություն և եթե Հայաստանից ինչ որ բան մնա, ապա այդ մնացած մասի վրա Նիկոլի իշխանության ապահովում։ Նիկոլն այդ ծրագրին տվել է իր համաձայնությունը և անցել գործի։

Ռուսական գործոնի չեզոքացման ու հակաիրնական գործողությունների իրականացման բանալին գտնվում է Ստեփանակերտում։ Եթե Արցախը ճանաչվում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն արդեն հարցականի տակ է հայտնվում։ Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում պաշտոնապես համաձայնել է դրան։ Իր համաձայնությունը նա հաստատեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ Մյունխենում։

Արցախում ռուսական գործոնի չեզոքացումից հետո Նիկոլն արդեն կյանքի է կոչելու «Գյումրիում ռուսական ռազմաբազան սպառնալիք է ՀՀ անվտանգությանը» ծրագիրը։ Դա բերելու է թուրք–ադրբեջանական զույգի կողմից Հայաստանի ու Արցախի գրավմանը։ Նիկոլը գիտի դա, բայց ինչպես վերևում նշվեց, նա համաձայել է այդ ծրագրին՝ սեփական կաշին ու թալանը փրկելու համար։

Դե իսկ Աննա Հակոբյանն այս ընթացքում, բնականաբար, պետք է հիշի «Երկիր Նաիրիի», Իսլանդիայի, «հանձնենք, որ լավ ապրենք»–ի ու նմաանատիպ այլ բաների մասին։ Բոննին ու Քլայդն էլ էին այդ ոճով աշխատում։

Ի դեպ, Բոննի ու Քլայդին երբեմն իրենց գործում օգնում էր Բոննիի եղբայրը, այսինքն՝ Քլայդի աներձագը։ Սա՝ իմիջիայլոց։

Հայկ Ուսունց

7or.am

 

դիտվել է 701 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է Նիկոլի «բանը» համբուրելու տեղն ավելի լավ չէ՝ Սրբազանի ձեռքը համբուրես․ Խաչիկ Մանուկյան (video) «Անջատե՛ք միկրոֆոնը»․ ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am