Ու նորից` «փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար». Փաշինյանի աչքալուսանքը

Հայաստանը, պարզվում է, ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, նախօրեին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ «Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», - ասաց գործադիրի ղեկավարը։

Նկատենք, որ օրերս Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, դրանք փոխանցել Երևանին, Երևանն էլ այժմ աշխատում է դրա վրա։ «Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում», - ասել էր Միրզոյանը:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ «Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու կառավարության և անձամբ իր հանձնառությունը:
Արցախում արդեն շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը բացեց, ապա երկու ժամ անց կրկին փակեց Լեռնային Ղարաբաղ մտնող գազատար խողովակը, հունվարի 9-ից էլ արգելափակված է հոսանքի մատակարարումը, ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ հումանիտար ճգնաժամը սրվել է, զուգահեռ նաև բնապահպանական ճգնաժամ է զարգանում։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և կենցաղային այլ կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։ «Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը», - ասաց նա։

Արդեն 68 օր է, ինչ Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հունվարի 12-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։
Բայց Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն ինչպես ինքն է նորից պնդում, այն պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:

Վերջին անգամ դա հայտարարելուց հետո, թե` «փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», Ադրբեջանը պատերազմ սկսեց, ու անգամ դրանից հետո չհանդարտվեց. Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց ու Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, իսկ չստանալու դեպքում` սպառնում ուժով «բացել»:

Ավելին, Փաշինյանի կառավարությունը դիվանագիտական ժեստ արեց դեպի Թուրքիա` երկրաշարժից հետո փրկարարների խումբ ու մարդասիրական օգնություն ուղարկելով մի պետություն, որն անվերապահորեն աջակցում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Հանուն ինչի՞ է Փաշինյանը շտապում օր առաջ խաղաղության փաստաթուղթ ունենալ Ադրբեջանի հետ, երբ ոչ մի երաշխիք չունի, որ պատերազմ չի լինելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1860 անգամ
Լրահոս
«Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է Նիկոլի «բանը» համբուրելու տեղն ավելի լավ չէ՝ Սրբազանի ձեռքը համբուրես․ Խաչիկ Մանուկյան (video) «Անջատե՛ք միկրոֆոնը»․ ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (video) Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ ում լարված էր (video) Արա՛, այ գողցող․․․ Նիկոլի նման «պապա» ունես, գիտես․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Տիգրան Հակոբյանին (video) Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am