Արարատ Միրզոյանը՝ թուրքական ռազմավար

Պատահականություն է, հավանաբար, բայց երբեմն հնարավոր չի լինում ազատվել այն կպչուն մտքից, որ այս փուլում հատուկ է ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակվել մեկն, ում անունը Արարատ է:

Արարատ լեռը հայկական ամենագլխավոր խորհրդանիշն է: Եվ ահա Արարատը (Միրզոյան) խեղճ ու մոլոր հայացքով կանգնած է Թուրքիայի լոգոյի ու ներկայիս Թուրքիայի հիմնադիր հայր Մուսաթաֆա Քեմալի՝ Աթաթուրքի նկարի տակ:

Կայսերական հիվանդությամբ տառապող ու պանթուրքիստական հովերով տարված էրդողանական Թուրքիան խորհրդանիշների հանդեպ թուլություն ունի: Իրենք Արարատ Միրզոյանին փչացնելով՝ ուզում են նաև վիզուալիզացիայի միջոցով «խուրդել» հայկական խորհրդանիշ Արարատը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական պաշտոնական շփումներին, ապա նվաստացումները բոլոր մակարդակներում են, անգամ մանր դետալներում:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո բազմաթիվ երկրներ են օգնություն ուղարկել Թուրքիա: Նրանց շնորհակալություն է հայտնում նախագահ Էրդողանը: Միայն Հայաստանի դեպքում շնորհակալությունը հնչեց Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցողի կողմից: Ավելին՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելիս՝ Էրդողանը դա արեց 44-օրյա պատերազմի մասին հիշելով: Նա ասաց, որ ինչպես իրենք էին Ղարաբաղյան պատերազմում կանգնած եղբայրական Ադրբեջանի կողքին, այնպես էլ հիմա Ադրբեջանն է իրենց կողքին:

Տեղին է հիշեցնելը, որ հայկական օգնության մուտքը Թուրքիա ներկայացվեց այնպիսի հուշակողոթի տակ, որը վիրավորում էր մեր պատմական հիշողությունը և ցավը:

Հաջորդը: Արարատ Միրզոյանին օդանավակայանում դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես դա արել էր, օրինակ, Հունաստանի արտգործնախարարի դեպքում, այլ Ռուբինյանի սիրելի Քըլըչը: Այսինքն՝ նիկոլենց այդքան ինքնանվաստացումների դեպքում անգամ տարրական դիվանագիտական ժեստի սրանք չեն արժանանում:

Դե իսկ բուն բանակցությունները միայն թուրքական օրակարգով են ընթանում: Արարատ Միրզոյանը չի համարձակվում հիշել Լաչինի միջանցքի փակ լինելու մասին: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ միջանցքն այդ փակվել է Թուրքիայի քաղաքական հովանավորությամբ:

Արարատ Միրզոյանը Թուրքիայի ռազմավարն է: Նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին ուզում է ցույց տալ իր արտաքին քաղաքական հաջողությունների կենդանի վկայությունը: Հին ժամանակներում Արարատ Միրզոյանի պեսներին վանդակի մեջ գցած փողոցով ման էին տալիս՝ որպես գրավված երկրի ներկայացուցիչ: Հիմա աշխարհը «քաղաքակրթվել» է, նույնիսկ՝ Թուրքիան է ոճը փոխել: Արարատ Միրզոյանը կրկին վանդակի մեջ է, բայց այլ տիպի վանդակի: Նրան ձեռքով բարևում են, թողնում են որ փողկապ կապի, խոսի, ժպտա, բայց միևնույն է նա ռազմավարի դերում է:

Ցավալին այն է, որ ի դեմս Արարատի՝ ռազմավարի կարգավիճակ ունեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Ապագա կա ապագա»-ն: Ու եթե այս ամենը հանդուրժվում է, ապա շատ տղուր է Հայաստանի ու Արցախի ապագան: Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել: Ու որքան շուտ, այնքան լավ:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am