Գերմանիայում հրկիզում են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը, իսկ մերոնց մոտ` բուռն խղճահարություն է

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թուրքիա: Անկարայում Միրզոյանը հանդիպում կունենա Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱԳՆ-ի փոխանցմամբ, նա երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Նախարարի հետ Թուրքիա է մեկնում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին Ռուբեն Ռուբինյանը հայտնում է Թվիթերում գրառմամբ:

Միաժամանակ, այս լուրից ժամեր անց արդեն, այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ Հայաստանը հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները երեկ ուշ երեկոյան են հատել սահմանը։

Հիշեցնենք, անցյալ շաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց։ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք, 1993-ից փակված Մարգարայի կամրջով։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ պայմանավորվածությունը, սակայն, կյանքի չի կոչվել, փոխարենը՝ երկու երկրները վերականգնել են ուղիղ ավիափոխադրումները: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Երևանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ անցած դեկտեմբերին հայտարարել էր՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ գարնանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:
Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022թ. մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։ «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է նա:

Ի դեպ, մինչ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, եվրոպացի պաշտոնյաներն էլ Միրզոյանի այսօրվա այցը «պատմական» են որակում, Գերմանիայում հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը: Համացանցում տեղեկության սկզբնաղբյուրը նշվում է IHA լրատվական գործակալությունը։

Հասկանալի է, թե ինչ Փաշինյանի կառավարությունը ինչ է մտածում. Թուրքիային ուղղված այս ժեստերով հնարավոր լինի մեղմել Ադրբեջանի դիրքորոշումը: Բայց արդյոք այսքան «կարճատես» է Փաշինյանի իշխանությունը, որ համարում է, որ կկարողանա «քանդել» Անկարա-Բաքուն տանդեմը:

Կանցնեն ամիսներ, և Փաշինյանի բուռն խղճահարությունն առ Թուրքիա կմոռացվի, իսկ Էրդողանն ու Ալիևը կշարունակել սպառնալ Երևանին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3881 անգամ
Լրահոս
Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Ունենք պայմանավորվածություն. Ռուբինյան Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am