Օգտվելով ՌԴ-ի իրավիճակից, Ադրբեջանը նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին. Զատուլին

«Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Ռուս պատգամավորը նաեւ հավելել է՝ հիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Նախօրեին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով։ Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններում Ռուսաստանի մասնակցությունից եւ նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին։ «Հրետակոծությունները, ցավոք, տխուր իրողություն են, որ ուղեկցում են հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ երկար տարիներ, բայց հատկապես՝ երկու տարի վաղեմության պատերազմից ի վեր։

Այս պատերազմից հետո Ադրբեջանը օգտագործում է բոլոր ճանապարհներն ու միջոցները՝ Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար։ Ադրբեջանին՝ շրջանների հանձնումից հետո, սա արդեն մի շարք հետեւանքների է հանգեցրել, բայց Ադրբեջանին, ըստ ամենայնի, դա ամբողջությամբ չի բավարարում. նա ավելին է ուզում եւ օգտագործում է այն հանգամանքը, որ ուկրաինական իրադարձությունների մեջ ներքաշված Ռուսաստանը բարդ իրադրության մեջ է՝ իր պահանջները ներկայացնելու համար, որոնք շատ նման են վերջնագրի։ Ինձ թվում է, որ մենք քաղում ենք երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքը: Կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների հետեւում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

դիտվել է 1119 անգամ
Լրահոս
Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am