Կառավարության չոբանները եւ հովիվների դեֆիցիտը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 22-ի նիստը սկսել է խորհրդարան անցած ընդդիմադիրներին ուղղված շնորհավորանքներով: «Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության»:

Փաշինյանը նշել է, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ. «Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյունքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային»:

Այս տողերն ընթերցելուց ես չեմ, դուք եք, ասեք ինչ ախտորոշել պացիենտին: Փաշինյանը, իսկապես, ադեկվատության խորը դեֆիցիտ ունի կամ իրեն ինչպես կասեն շլանգի տեղ է դրել:
Սկսենք վերջից՝ արդյոք ընտրություններով հաղթահարվեց ճգնաժամը: Եթե նկատի ունի, որ հետընտրական զարգացումներ չկան եւ ընտրությունների արդյունքներից դժգոհ ու այն կասկածի տակ դրած ուժերը իր պես նոր Մարտի 1 չեն ուզում սարքել, ապա՝ այո, այս առումով նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամը հաղթահարված է, պարզապես արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամի աշխարհագրությունն է փոխվել, հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի կենտրոն՝ Երեւանից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Երասխ, ու եթե Փաշինյանի համար դժվար է ընկալել, թե ինչ անդառնալի հետեւանքների կարող է հանգեցնել ներքաղաքական լարումը, ապա դա իր խնդիրն է: Սակայն ճգնաժամը ոչ թե վերացել է, այլ խորացել: Եւ, ի վերջո, չպետք է մոռանալ ՀՀ այն հազարավոր քաղաքացիներին, որոնց համարը պայքարը չի ավարտվում մանդատով եւ ինչ որ պահից Փաշինյանի իշխանության համար կարող են սպառնալիք դառնալ:

Առավել զավեշտալի է համերաշխ ապրելու նրա կոչը: Միայն անգերազանցելի ցինկն իրեն կարող է թույլ տալ ընդդիմադիրների նկատմամբ մուրճային քաղաքականություն, հետապնդի ընդդիմադիրներին, ընտրություններից հետո ում կարողանա կալանավորի, օրինակ, Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածուներին բանտերն է լցրել, իսկ հետո խոսի փոխադարձ հարգանքի ու կառուցողականության մասին:

Սակայն Փաշինյանը կառավարությունում միակը չէ, ով կորցրել է իրականության զգացումը, իր առաքիչ նախարար Վահան Քերոբյանը նույն օրը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել, ասելով՝ Հայաստանում աշխատատեղերի դեֆիցիտ կա, անգամ նախրապանի՝ չոբանի պակաս, եւ հարցը լուծում են արտերկրից չոբաններ բերելով: Կարելի էր ասել՝<<նո քոմենթ>> , բայց հարցի լուծման փոքրիկ հուշում սրտացավ նախարարին, պարոն Քերոբյան, եթե Հայաստանի անգրագետ չոբաններին չտեղափոխեիք կառավարություն եւ ամեն մեկին մի պաշտոնի չնշանակեիք, այս ոլորտում, հաստատ, դեֆիցիտ չէր առաջանա:

Անի Սահակյան

դիտվել է 935 անգամ
Լրահոս
Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը Նիկոլը չկարողացավ uադրել ՌԴ-ին, հիմա փորձում է Լուկաշենկոյին uադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան Իմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան Մասիսի ՁՊՎ-ում պահվում է Բաղրամյան պողոտայից տարված 3 անձ. Նրանց «կարել են» անկարգության մասնակցի հոդված Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Զավեշտ է. այ' մեռելների հետ սելֆի լինող, դաշնամուր չալող խղճուկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն Քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը․ փրկարարներն օգնել են Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Գորիսում անձրև է և կարկուտ. Սուրենյան Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին Բելառուսը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am