Բելառուսում ձերբակալել ու անհայտ ուղղությամբ տարել են շուրջ 20 լրագրողի
Մինսկի կենտրոնում ձերբակալվել է շուրջ 20 լրագրող: Այս մասին հայտնում են թելեգրամ ալիքները և ԶԼՄ-ները: Նախնական տվյալներով՝ լրագրողներին հրել են դեպի ավտոզակեր՝ հավատարմագրերն ստուգելու պատրվակով, ինչից հետո առանց պետհամարանիշերի կապույտ միկրոավտոբուսը նրանց տարել է անհայտ ուղղությամբ: