ՍԴ նախագահի դեմ բռնի գործողությունները Սահմանադրական կարգի տապալման փորձ է․ Բելլա Լալայան (տեսանյութ)

Մտածում եմ՝ Արցախի համար կարող եմ անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել, որովհետև ես ոչ մի թելով կապված չեմ ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա, ո՛չ էլ օլիգարխներին։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախում նախագահի թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր առաջադրմանը։


Բելլա Լալայանի համար առաջնայինը Արցախի սահմանային խաղաղությունն է և ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ ինչպես վարվել Արցախի հարցում։

Բելլա Լալայանը, անդրադառնալով լրագրողական գործունեության մեջ իր «պարտությանը», նշել է․ «Տասը տարի ես հեռուստատեսությունում ու ռադիոյում պայքարում էի լրագրողի անկախության համար, բայց վերջում ապացուցեցի, որ ինձ ոչ ոք չի կարող կաղապարել»։


Հարցին՝ Դուք «մարտի դաշտից» դուրս եկաք Ձեր գրառման համար և ինչպիսի՞ ճնշումներ էին Ձեր նկատմամբ գործադրում, Բելլա Լալայանը պատասխանել է․ «Լինելով Կառավարության աշխատակից՝ ես քննադատեցի ՀՀ իշխանությանը, երբ տեսա՝ ինչպես են Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի գործով կանգնել դատարանում։ Այդ տեսարանը ես չմարսեցի, որովհետև արդեն համը դուրս էր եկել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այդ տեսարանը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում․ «Ինձ համար անընդունելի է իմ երեք նախագահներին տեսնել դատարանում՝ որևիցե հստակ մեղադրանքի»։

Բելլա Լալայանի խոսքով՝ երեք նախագահներին դատարանի նիստերի դահլիճ հասցնելը պետական խորհրդանիշի ոտնահարում է։

Նա նաև նշում է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ․ «Դուք ինձ ցույց տվեք մի երկիր, որտեղ խուժանը փորձի հասարակական կարգ խախտել և երկրի իրավապահ մարմինները չմիջամտեն»։

Դիտարկմանը՝ կասեն խուժան չէին, այլ ընդդիմությունն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Բելլա Լալայանը նշել է, որ նշանակություն չունի՝ ով է, երբ խանութներ են կոտրում ու մեքենաներ են շրջում դա խուժանություն է։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախում բոլորը գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանն ինչեր է արել Արցախի համար, պարզապես վերջին տարիներին նախագահի ու արցախցիները կապը որոշակի չափով սառեցվեր էր։

Բելլա Լալայանը հիշեցնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է եղել Արցախում ու իր համար նա երբեք չի եղել հաղթանակած նախագահ․ «Նա գերագույն գլխավոր հրամանատար էր, բայց երբևէ մարտի դաշտում եղե՞լ է, սահմանին եղել է՞»։

Խոսելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Փոփոխությունները պետք էին, քանի որ ինչ-որ մի ուժի կողմից իշխանությունն անընդհատ պահելը երկիրը չի տանում զարգացման, այլ գնում են՝ լճացման։ Սակայն հարց է առաջանում՝ այդ փոփոխություններն ու՞ր տարան Հայաստանը»։

Բելլա Լալայանի դիտարկմամբ՝ Արցախում ևս ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից․ «Երբ ասացին՝ մեր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը, ես ո՞նց կարող եմ նման հայտարարություն անող իշխանություն բերած փոփոխություններից ոգևորվել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այն ինչ կատարվում է Հայաստանում, իր ազդեցությունն ունի նաև Արցախի վրա, քանի որ այստեղից հետո որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ Արցախում։

դիտվել է 1429 անգամ
Լրահոս
Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Ես ասել եմ՝ արել եմ․ Նիկոլը վախեցա՞ծ է (video) Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն Փաշինյանն ու Ալենը «ձևի մեջ մտած» զբոսնում են ԱԺ-ի այգում (video) ՇՏԱՊ․ Հաթերքի գյուղապետին գցել են գետնին, երեք երեխաներին թողել մեքենայի մեջ ու տարել (video) Նիկոլը հայրենիքը հանձնելուց հետո իջել է ԱԺ բուֆետ «կուշտ փորով» հաց ուտելու (video) Հերթական շոուից հետո Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել. Ավետիսյան ՇՏԱՊ․ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել (video) Նիկոլ Փաշինյանը լուսաբացին է եկել ԱԺ, ԱԺ-ում մեծաքանակ ԱԱԾ ծառայողներ կան, դիպուկահարներ էլ են բերվել․ Դանիելյան Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. պաշտպան Շրջափակված ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կկարողանա իրենց հեռացնել (video) «Նիկոլի Արամ» ոստիկանապետը «ստուգում է» ԱԺ-ի դիմացի վահանավոր շարքերը (video) Սերժ Սարգսյանը և կուսակիցները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (video) Բագրատ Սրբազանն այսօր վերջ է դնելու․ միացե՛ք․․․ Արամ Հարությունյան (video) Տականքների հետ ուրախացողնե՛ր, դուք լավ էլ հասկանում եք՝ ուր են ձեզ տանում․ Ալավերդյանի կտրուկ խոսքը (video) Քաչալը պլպլացրած Արթուրիկին ես լավ եմ ճանաչում․ Արմինե Ադիբեկյան (video) Հենց այսօր Փաշինյանն ԱԺ-ում կընդունի՝ Բագրատ Սրբազանը ճիշտ է․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am