Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 2 զոհ

Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի 07 TՏ 010 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ավտոմեքենաների վարորդներ Հ. Կարապետյանն ու Ա. Սաֆարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Վ. Էվինյանը։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին օգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտայիյն հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյնաի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամը 01։45-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

դիտվել է 664 անգամ
Լրահոս
Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video) Դուք գիտե՞ք՝ ինչ են խոսում Բագրատ Սրբազանի մասին Կանադայում․ քաղաքացի (video) Փաշինյանն իր համար պատժի նոր ձև է որոշել․ Էդգար Ղազարյան (video) Հեռացի՛ր, մարդիկ զզվել ու հոգնել են քո տեսքից, հեծանիվից․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video) Սուրեն Պապիկյանն ինձ քաղաքական առաջարկ է արել (video) Պռոշյանում բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին Իշխանություններին հարցրե՛ք՝ ինչու՞ են այսքան սարափած. Բագրատ Սրբազան Սրբազանը ժամկետներ նշեց (video) Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում. Գառնիկ Դանիելյան Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video) «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ». Փաշինյան Հայաստանի ժողովուրդը եթե ուզի Կառավարության փոփոխություն, կիրականացնի դա․ Նիկոլ Փաշինյան Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար. ԱԳ նախկին նախարար Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am