Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

Այսօր՝ մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն էր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին: Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանութունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչ որոշմամբ կասկածյալ Կ. Վարդանյանը ձերբակալվել է: 

դիտվել է 1266 անգամ
Լրահոս
Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանում հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև. Սուրենյան Ինչու չի հաջողում շարժումը Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազան Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին․ Թաթոյան Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներ՝ Երևանում․ սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Ֆազը» ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը «թաքնված» հարց է լուծում Ո՞վ է շպիոնը Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել Սրբազանին մեկուսացնելու սցենարին Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը Փողի խնդիր է առաջացել Դոցենտը դատի է տվել Ագրարայինին Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Լոռու մարզի բնակիչներն անհանգստացած են, անձրևները շարունակվում են, գետը կրկին բարձրանում է Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am