«Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:


«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետևանքով սպանվել են:

Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:

Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են:

Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին:

Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:

Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:

Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:

Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը:

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.

«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»:

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ» Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը․ «Հրապարակ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ» Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ» Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ» Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ Բադալյան Ուզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ Վարդանյան Արտակարգ․ 3-ամյա երեխա է մահացել Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Թրամփը պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am