Սեյրան Օհանյանը մնաց մենակ

Հայաստանում հանգուցալուծվեց ամենամեծ նախընտրական ինտրիգը՝ ցուցակների հարցը: Գրեթե պարզ դարձավ, թե որ ուժն ինչ ցուցակով է մասնակցելու ընտրությանը, թեպետ ոմանք, մասնավորաբար Ծառուկյան  ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքներում  դեռեւս թաքցնում են ամբողջական ցուցակը,առաջինի տասնյակն է հայտնի, երկրորդի՝ 20-յակը: Բայց այդքանով հանդերձ ընդհանուր եզրակացույունների կարելի է գալ: Հատկապես սպասումները մեծ էին վերջին դաշինքի դեպքում, այդ սպասումները պայմանավորված էին նախորդող աղմկահարույց զարգացումներով, ու հատկապես Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դաշինքում ունեցած առանցքային դերակատարման ու նրա ներկայացրած նախնական ցուցակի հանգամանքով, որի բացահայտումը ստանձնեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս դաշինքից դուրս գալուց հետո ի լուր ամենքի պատմեց, որ փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը և ներկայացրել Օսկանյան– Օհանյան դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը։ Դալլաքյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ Սեյրան Օհանյանը այդ դաշինքում առանցքային դերակատարում չունի ու Սամվել Բաբայանն է կուլուարային ստվերային գործունեություն ծավալում: Ակնարկեց նաեւ Քոչարյանի՝ դաշինքում ունեցած ազդեցության մասին, որի ապացույցը Բաբայանի «Համախմբում» կուսակցության նկատմամբ ունեցած համակրանքն է, Դալլաքյանի խոսքով՝ Բաբայանը այդ կուսակցության լոբբինգով է զբաղված: Ըստ Բաբայանի ցուցակի, որը հրապարակեց Վիկտոր Դալլաքյանը, առաջնորդողը թեեւ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր, բայց հաջոր տեղերը10-ից 7-ը հատկացվել էր Օսկանյանի կուսակիցներին հետեւյալ հաջորդականությամբ՝  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7–րդ տեղում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, 8–րդում՝ «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյան, 9–րդում՝ Երվանդ Բոզոյանը և 10–րդ հորիզոնականում «Համախմբում»-ից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Այսօր պաշտոնական ցուցակի պատկերը մեծ փոփոխություններ չի կրել, համամասնական ցուցակը կրկին գլխավորում է Սեյրան Օհանյանը, իսկ անցողիկ տասնյակը ձեւավորվել է 2-ը մեկի հարաբերակցությամբ՝ Օսկանյանի կուսակցությունից երկու անուն, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից մեկ թեկնածու հարաբերակցությամբ: Երկրորդը  ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ այս անգամ էլ պատգամավոր դառնալու զահլա չունի: Իսկ  Ժառանգության կազմը ցուցակում պետք է նկատել,որ  ոչ ներկայացուցչական է, անհայտ անուններ, երբեմնի բրենդային կուսակցության բեկորներն են մնացել: Տասնյակում 5-րդ, 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում ժառանգականներ Վահագն Հովհաննիսյանն են, Սուսաննա Մուրադյանը, որի գոյության մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ վերջերս Անահիտ Բախշյանի հասցեին տհաճ հայտարարության ժամանակ, նա ասել էր, որ Բախշյանը երբեք էլ առանցքային դեմք չի եղել կուսակցությունում ու այլ հանգամանքների բերումով է հայտնվել, ինչպիսին ամուսնու մահը:Ինչևէ, 10-րդում Գառնիկ Սահակյանն է, որը Վանաձորի կուսակցության կառույցի ղեկավարն է, մյուս երկուսն էլ վարչության անդամներ են, որոնց մասին քիչ բան է հայտնի: Այդուհանդերձ ամենաուշագրավը Սեյրան Օհանյանի մենությունն է ցուցակում:Քսանյակում տեղ են գտել  նշված երկու կուսակցության անդամները եւ դաշինքին միացած Տիգրան Կարապետիչը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը եւ Արդարություն կուսակցության ղեկավար Արթուր Բալոյանը: Օհանյանի թիմից, Ազատամարտիկների դաշինք, Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի միասնական Արմենիայից որեւէ մեկը ընդգրկված չէ քսանյակում: Սա եւս մեկ ապացույց է, որ Սեյրան Օհանյանը ընդամենը <<ֆասսադ>> է ապահովում այդ դաշինքի համար, իսկ հիմնաքարը Օսկանյան-Բաբայան-Քոչարյան եռամիասնությունն է ձեւավորել: Պակաս ուշագրավ չէ Ծառուկյան դաշինքի տասնյակը, որը նույնիսկ հնի նորովի մատուցում չէ: Բացակայում են ներկայանալի դեմքերը, ինչպես նախորդ ընտրությունների տասնյակում՝ Հարություն Քուշքյան, Վարդան Վարդանյան եւ այլք:  Հատկանշական է տասնյակում տեղ գտած  Արարատ Զուրաբյանի  բացատրությունը համագործակցության վերաբերյալ, նա ասել է,  որ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ունի։ «Քաղաքական հարցերով երբեք չեն համագործակցել, զրուցեցին ինչ-որ ընդհանրություն գտանք, այդ համագործակցությունը դրական արդյունք կտա, միասին լուրջ աշխատանք կա անելու ժողովրդավարության, տնտեսության հետ կապված», - ասել է ՀՀՇ վարչության նախագահը։ Փաստորեն  Զզուրաբյանն իր անձնական զրույից տպավորությունը պարտադրել է նաեւ կուսակցության վարչությանը, որը դաշինքին միանալու որոշում ընդունեց, թեեւ Ալեքսանդր Արզումանյանը որոշումից հետո  հեռացավ ՀՀՇ-ից՝ ասելով, որ գաղափարական դաշտում չեն երկու կուսակցությունները: Անի Սահակյան

դիտվել է 218 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Այս սահմանադրությունը չարիք է լինելու․ մենք աջակցում ենք համազգային շարժմանը․ Արտակ Բեգլարյան (video) Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video) Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Փաշինյանն ունակ է ամեն բանի․․․ չե՛նք թողնելու, որ դա ծախեն․․․ Մանե Թանդիլյան (video) Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև Ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am