ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։

Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։ Նամակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ (Letter sent to the Head of the Mission of Israel to the EU and NATO Ambassador H.E. Mr. Haim Regev - EAFJD)

Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև, ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։

Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում, կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվել Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:

 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am