Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան

Հայաստան- Ադրբեջան բանակցություններին զուգահեռ Բաքվից հնչում են հայտարարություններ, իսկ ՀՀ իշխանության կողմից արվում դրան համարժեք քայլեր, որոնք փորձագիտական դաշտի գնահատմամբ լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում ՀՀ պետականության համար։ «Փաստինֆո»-ն զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ

- Տիկին Ադիբեկյան, այսօր Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը, տեղյա՞կ եք՝ ինչ հեռուստաընկերություն է, ինչ կոնտենտ է հեռարձակելու։

- Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ են հեռարձակելու, այսինքն, ծրագրին ծանոթ չեմ, բայց կարող եմ կռահել, որ խոսքը գնում է այն մասին, որ, ըստ իրենց, Հայաստանը գոյություն չունեցող քաղաքական միավոր է, որն իրականում «Արևմտյան Ադրբեջանն» է և իրենք պատրաստվում են վերադառնալ։ Սա է ընդհանուր գաղափարը։ Իրականում նման պորտալ գոյություն է ունեցել շատ վաղուց, ես դա առնվազն 12 տարի առաջ եմ ֆիքսել, բայց այն ժամանակ դա սիրողական մակարդակի վրա էր։ 2019-20 թթ-ին պետական մարկարդակով ծրագիր է ընդունվել՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան», այդ հասարակական կազմակերպությունը պետական հովանավորություն է ստացել և հիմա պլանավորում են նոր զավթողական ծրագիր, ինչը Իլհամ Ալիևը հակիրճ նկարագրեց՝ հայտարարելով, որ իրենք «վերադառնալու» են Երևան ոչ թե տանկերով, այլ՝ ինքնաթիռներով։ Այսինքն՝ լինելու է սողացող օկուպացիա և դրա առաջին քայլը լինելու է 300 հազար ադրբեջանցու վերադարձը Հայաստան։ Հաշվի առնելով Հայաստանի միգրանցիան, ծնելիության նվազումը՝ 2-3 սերունդ հետո իրոք Հայաստանը կդառնա «Արևմտյան Ադրբեջան»։

Սրա հետ միասին ֆիքսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքները կամավոր սկզբունքով Ադրբեջանին հանձնելը։ Արդեն Տավուշում են հանձնել, հիմա ականազերծվում է և բանակը տարհանվում է Գեղարքունիքի մարզում, Ճամբարակի և Ջիլիից արդեն մեր զորքերը սկսել են հանվել, իսկ դրանք շատ կարևոր դիրքերն են, նույնքան կարևոր, որքան Տավուշինը։ Միաժամանակ, Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն՝ բնակչությանը ստիպում են լքեր տները։ Ես չգիտեմ ինչ են խոստացել, բայց այս մասով դեռ աղմուկ չկա։ Այսինքն, ըստ Ադրբեջանի պլանի, իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այդտեղից մտնելու են Վայք, որտեղից կիսելու են Հայաստանն ու օտարեն Սյունիքը։

- Այսօր Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա։ Սա նշանակո՞ւմ է, որ այլևս Ալիևը բացահայտ է խոսում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում՝ կատարվում է պարտադրանքի ուժով։

- Ես չգիտեմ, ինչ սկզբունք է դրված հիմքում, կարող եմ արձանագրել փաստը, որ Փաշինյանը լիովին առանց բացատությունների սպասարկում է Ադրբեջանի շահերը և կատարում է Ադրբեջանի բոլոր հնարավոր և անհնարին պահանջները՝ սկսած տարածքները հանձնելուց, վերջացրած սփյուռքից Հայաստանը կտրելը, Հայ Առաքելական եկեղեցու հեղինակազարկումը ը, ինչը նաև Թուրքիայի պահանջն է։ Սրանից բխում է նաև Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը։ Սա ամենը չէ։ Ադրբեջանը և Թուրքիան ունեն 3 կարևորագույն պահանջ, սփյուռքի օտարումը Հայաստանից և հայ ժողովրդից, Հայ Առաքելական եկեղեցու ապամոնտաժումը և Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը։ Մենք տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները մեծ հաճույքով և եռանդով կատարում են այդ պահանջները։

- Երեկ «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Տավուշի սահմանազատման գործընթացի մասին խոսելիս պնդում է, որ կողմերը համաձանել են սահմանազատում իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպես կարելի է հասկանալ այս հակասությունը։

- Այն, ինչ ասում են ներկայիս իշխանությունները, դա ինձ համար հիմք չէ, որովհետև նրանք մի բան ասում են, հետո անում են ճիշտ հակառակը։ Ճիշտ կլինի առհասարակ լուրջ չվերաբերվել այն ամենին, ինչ ասում են գործող իշխանությունները և նրանց ներկայացուցիչները։ Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը չի որոշողը կամ Արարատ Միրզոյանի խոսքը չունի այն արժեքը, որը մենք կարող ենք հիմք ընդունել ու դրանից եզրակացություններ անել։ Պետք է նայել փաստերին։ 2017 թ-ին Փաշինյանն ասում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ և պետք է մաքսիմալ զինվել և պաշտպանվել, 2018 թ-ին նա սկսեց ապամոնտաժել ու քանդել բանակը, 2020 թ-ին նա սաբոտաժի ենթարկեց ռազմական գործողությունները, բերեց խայտառակ պարտություն և կապիտուլիացիա, մենք արդեն 2024 թվականին տեսնում ենք, որ նա ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի, դրա համար, կրկնում եմ, քայլող իշխանությունների խոսքը երբեք պետք չի հիմք ընդունել կամ վերլուծությունների ենթակա տեղեկատվություն ընդունել, պետք է նայել քայլերին։

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am