Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, արդեն կան դիրքեր Կոթիում, որ հանձնվել են:
Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի եղբայր Եղիշե Մախսուդյանը։
«Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է, իմ իմանալով Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են, արդեն իրենք են այնտեղ նստած»,- ասաց նա։