Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ դժվարությամբ հասկացան, որ ոչ միայն որևէ դրական, խորքային քայլի ունակ չեն, այլև էլ ավելի են փչացնում եղածը՝ գերազանցելով բոլոր նախին արատավոր երևույթների ռեկորդները, հայտնվեցին ինքնաարդարացման ճահճուտում: Իսկ այդպիսի միջավայրում, իհարկե, կապիտուլյացիան, ռազմավարական առանցքային նշանակության դիրքերի միակողմանի զիջումների գնով գծանշված «սահմանը» և այլն հրամցվում են իբրև արժանապատիվ ձեռքբերում: Վերջերս մի ընկեր ինձ ասաց. «Բա ի՞նչ անեն այս իրավիճակում, ելք չկա»: Հարգելիներս, ելք կա, այս իրավիճակը մեր անխուսափելի ճակատագիրը չէ և չէր: Շատ արագ հարկ է վերանայել արտաքին ուժերի հետ փոխհարաբերության վեկտորները: Սովորեք մեր հարևան Իրանից՝ միայն Չինաստանի հետ իր հարաբերությունների կտրուկ բարելավումը այդ պետությանը դարձրեց ուժեղ գործոն, իսկ ձեր քարոզիչները Հնդկաստանի հետ համատեղ զորավարժության գաղափարը հրապարակավ ծաղրում են, մոռանալով, որ այդ երկրից է Հայաստանը զենք գնում: Չեղարկեք «Կրոնական ազատության մասին» հռչակագրի տակ ձեր 2020 թ. հունիսի 20-ի ստորագրությունը, և զավեշտն այն է, որ դրանում նշված երկրներում՝ Իրան, Չինաստան, Իրաք, Հնդկաստան և այլն, Հայ Եկեղեցու թեմերը շատ ավելի լայն լիազորություններ ունեն, քան բուն Հայաստանում: Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը: Վերջապես, վերջ տվեք սոսկ երկկողմանի զուտ խորհրդատվական բանակցությունների արդյունքներով անմիջապես գետնի վրա սահմանային նշաններ կոպիտ խախտումներով տեղադրելու և, ընդհանրապես, միջազգային պայմանավորվածությունները առանց վավերացման կյանքի կոչելու անթույլատրելի գործելաոճին

դիտվել է 1395 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am