Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ իր վերջին հանդիպմանը վերջինիս ասել է պաղեստինցիների պայքարում Անկարայի լիակատար աջակցության մասին։
«Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին: Մենք չենք կարող լինել նրանց թվում, ովքեր զրպարտում են ՀԱՄԱՍ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն միայն այն պատճառով, որ դա Արևմուտքն է ցանկանում»,-ասել է Էրդողանը։