Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները խնդրել էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Իրավիճակի հետ կապված Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ աջակցության համար։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամկետների և հայտարարված հացադուլի մասին հարցին, Դավիթը Վարդանյանը նշել է, որ գործընթացը բացարձակապես թափանցիկ չէ:

«Նրա ձերբակալությունից ի վեր մենք չափազանց քիչ տեղեկություն ենք ունեցել նրա վիճակի, դատավարության մասին: Ենթադրվում էր, որ դատավարությունը տեղի է ունենալու հունվարին, որը, սակայն, կամայականորեն հետաձգվել է մինչև մայիս։ Անցած շաբաթ իմացանք, որ հայրս, որը երկու շաբաթից ավելի չէր զանգել ընտանիքին, ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան երկու շաբաթ դիտավորությամբ զրկել էին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ առողջական վիճակը վատթարանում էր։ Երբ միջազգային ճնշումը մեծացավ, այդ թվում Ֆրանսիայի կողմից, նրան առաջին անգամ հնարավորություն տրվեց հեռախոսազրույց ունենալ:
Միջազգային ավելի մեծ ճնշումից հետո՝ ապրիլի 25-ին մայրս խոսել նրա հետ, պատմել միջազգային արձագանքների մասին, ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի նման մարդիկ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ հայտարարություն են արել և բոլորը չափազանց անհանգստացած են նրա առողջության համար: Նա խնդրել է հանուն մեզ դադարեցնել հացադուլը։ Հայրս դժկամությամբ է համաձայնել ընդհատել հացադուլը»,-պատմել է Դավիթ Վարդանյանը:

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, Դավիթ Վարդանյանը պատասխանել է. «Այո, ժամանակավորապես, ինչպես մեզ է հայտնի։ Բայց մենք շարունակում ենք խիստ անհանգստացած մնալ նրա առողջական վիճակով, քանի որ նա որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է՝ առանց բժշկական համապատասխան հետազոտությունների։ Նրա առողջության համար մեր մտահոգությունը շարունակվում է, բայց մենք հուսով ենք, որ նա կդադարեցնի հացադուլը»:

France 24-ի մեկնաբանի այն հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել Լեռնային Ղարաբաղ գնալ, Դավիթ Վարդանյանը նշել է, որ հայրը շատ լավ հասկանում էր այդ որոշման բոլոր ռիսկերը՝ ոչ միայն իր, այլև՝ ընտանիքի համար. «Վերջին անգամ նրա հետ անձնապես խոսել եմ 2022 թվականի օգոստոսին: Նա ինձ ասաց, որ ժամանակ է գալիս, երբ որոշ բաներ դառնում են առավել կարևոր, քան նույնիսկ սեփական կյանքը, և դու պետք է առաջնորդվես այդ արժեքներին ու սկզբունքներին համաձայն։ Նա կարծում էր, որ 120 հազար մարդ չեն կարող ուղղակիորեն մոռացված ու լքված լինել։ Դրա համար էլ ռիսկի գնաց, որպեսզի ապրի նրանց հետ և փորձի փրկել նրանց, բարձրացնի նրանց սարսափելի վիճակի մասին իրազեկությունը։ Նույնիսկ հիմա՝ բանտում, նա շարունակում է պայքարել այդ մարդկանց համար, որ նրանք չմոռացվեն»։

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն. «Ես զգում եմ, որ տրամադրությունները փոխվում են, մի կողմ դրած ռեալպոլիտիկը, որը, ինչպես հասկանում եմ, անխուսափելի է։ Ես զգում եմ, որ եվրոպական հանրությունը՝ Եվրախորհրդարանում Ֆրանսուա Բելամիի նման առաջնորդներով, իսկապես ցույց տալիս, որ պրագմատիկ իրողություններից դուրս գոյություն ունի նաև մարդու իրավունքների խնդիր, որը չի կարելի անտեսել: Հայ բանտարկյալները դառնում են այս քննարկման հիմնական հարցը, ուստի թեման միշտ պետք է լինի օրակարգում: Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած գործողությունները՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, իրավամբ հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է լինել վստահելի գործընկեր, եթե շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Եվրոպայի ձայնը շատ կարևոր է։ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան: Հուսով եմ, այս արժեքները գերակա կլինեն, և հայ բանտարկյալները ազատ կարձակվեն»։

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի հետ. Արշակ Կարապետյան Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն Ջուլֆալակյան «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Մեծ թափով երթը շարժվում է Երևան (video) 212 ուսանող միացել են ու աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (video) Պատերազմի մասնակցի կոչը․ վաղը հազարավոր մարդիկ կլինեն փողոցներում․ բոլորս դուրս ենք եկել պայքարի (video) Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք Մոսկվայում շատ ծանր հանդիպում է սպասվում «ագենտին». Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Հայաստանի արտաքին պարտքին ավելանում է ևս 373 մլն եվրո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը հասնում է Երևան․ի՞նչ է սպասվում մայիսի 9-ից հետո․ Դիլբարյան (video) Իրավիճակը Գյումրիում․ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը միանում է Բագրատ Սրբազանին (video) Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Ես լսել եմ զանգերի ձայնը․ մենք այլ տեղ չունենք գնալու․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am