Հողը խաբար չտա

Ազգային ինքնությունը ժողովրդի հավաքական գիտակցությունն է, որը բաղկացած է մի քանի չափումներից։ Դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն ժամանակը և տարածությունը՝ այդ հասկացությունների ամենաընդգրկուն իմաստներով։ Ազգային գիտակցության կամ ինքնության համար ժամանակն առարկայանում է պատմական անցյալով ու հավաքական հիշողությամբ։ Ինչպես որ տարածության չափումն է մարմնանում ազգի հետ նույնականացվող տարածքով, որը, մինչև քարտեզագրական ու տոպոգրաֆիական չափումների առարկա լինելը, ժողովրդի կենսատարածության անբաժանելի մասն է։ Կենսատարածությունն է, որ, տարածքից բացի, անբաժանորեն ներառում է նաև ժամանակի չափումը՝ առաջին հերթին՝ տարածության հիմքում ընկած հիշողությամբ, իմա՝ անցյալով։

Հողն այդ իմաստով այն կետն է, որի վրա հատվում են ազգային գիտակցության երկու կարևոր բաղադրիչները՝ տարածությունն ու ժամանակը։ Առանց տարածության՝ այդ գիտակցությունը կիսատ է, ինչպես որ այն անդամահատված է՝ առանց ժամանակի։

Հայաստանի, ավելի լայն իմաստով՝ հայկականության դեմ իրականացվող բացահայտ ու քողարկված պատերազմն ընթանում է հենց այդ երկու չափումներում՝ ժամանակի ու տարածության։ Անցյալի, պատմական հիշողության դեմ վարվող պայքարն ինքնանպատակ չէ, հաջողության դեպքում այն ազգին զրկելու է կենսատարածության անքակտելի մասերից մեկի՝ ժամանակի զգացողությունից, ինչը բազմապատիկ հեշտացնելու է մյուս բաղադրիչից՝ տարածքից հրաժարումը։ Առանց ժամանակի տարածությունը քննարկվող տեսանկյունից սոսկ քարքարոտ հող է, որից կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ Ինչպես որ անարժեք կարող է դառնալ ժամանակը՝ ի դեմս անցյալի, եթե այն ներկայանա առանց գիտակցության մեջ մեկ մարմին դարձող հողի։

Հողը, ահա, իրականում ոչ թե քառակուսի մետրերով չափվող անկենդան սուբստանտ է, այլ իր մեջ մարդկային ապրում կրող գո, որովհետև դրա վրա հատվող ժամանակն ու տարածությունը գիտակցելի ու զգալի են միայն մարդու կողմից։ Եվ հողում պարփակված մարդկային մասունքներն ու քրտինքը հենց ժամանակի ու տարածության սիմբիոզի խորհրդանիշներն են։

Հայկական կենսատարածության փոքրացումը միայն քարտեզի վրա է արտահայտվում տարածականորեն։ Այն ամբողջական չի լինի, եթե չփոքրանա նաև կենսատարածության ժամանակային չափումը։ Նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դրա համար են պայքարում անցյալի դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ճզմվի ոչ միայն տարածաբար, այլ նաև ժամանակի մեջ։

Տարածության ու ժամանակի հավաքական գիտակցումն ու մարդու նույնականացումը դրանց հետ հնարավոր չէ առանց հոգևոր կառույցի, որովհետև գիտակցականը, ճիշտ է, ուղեղի գործ է, բայց նույնականացման համար նաև հոգի է պետք։

Հետևաբար՝ հայկականության դեմ պայքարի ճարտարապետներն ու կատարածուները պետք է պայքարեին և պայքարում են նաև հոգևոր կառույցի դեմ, որի ինստիտուցիոնալ ներկայացնողը Հայ Առաքելական եկեղեցին է։ Եկեղեցու նզովքը, սակայն, որ եկեղեցու նշանակությունն իմացող անգամ ոչ հավատացյալի համար նույնական է աշխարհիկ կառույցների վճիռների, ազատազրկման վերդիկտների հետ, կյանքի չի կոչվում։ Որովհետև հիմա աշխարհիկ դատախազների դիվային վճիռների իրականացման ժամանակներ են, դրանց կատարողների գիտակցությունից էլ պատվիրատուները կարողացել են ջնջել ժամանակի ու տարածության ապրումը, առանց որի՝ հողը նրանց համար դարձել է երկու կամ ավելի ոտքերի վրա կանգնելուն հարմար ասֆալտ։
Այսօրվա պայքարն էլ, լայն իմաստով, հենց հողի ու ասֆալտի կռիվ է, որում ասֆալտի նվիրյալները հոգեցնցման մեջ դատաստան են տեսնում հողի համար անմոդայիկ պայքարի դուրս եկածների դեմ։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1372 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am