Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան

ունվարի առաջին օրերին հրապարակված այս տարվա կանխատեսման մեջ ամերիկյան հետախուզա-վերլուծական «Stratfor» (RANE) կենտրոնի վերլուծաբանները հավանական էին համարել, որ Հայաստանը կբավարարի Ադրբեջանի պահանջները սահմանի սահմանազատման և երկրի հարավով այսպես կոչված միջանցքի ստեղծման հարցերում։

Կենտրոնի Եվրասիայի հարցերով վերլուծաբան Մեթյու Օրրը NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նշել է՝ նման եզրահանգման են եկել, քանի որ եթե Հայաստանը չբավարարի այդ պահանջները, Ադրբեջանը, ըստ ամենայնի, կսրի իրավիճակը սահմանին, և ռազմական բախումների հավանականությունը կմեծանա։

«Իմ կարծիքով, դժվար թե դա շատ ձեռնտու լինի Հայաստանին, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։ Ուստի եկանք այն եզրակացության, որ դա ամենահավանական սցենարն է։ Այո՛, ժամանակի ընթացքում և Հայաստանի համար բավականին թանկ գնով, բայց, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները հենց այդպես էլ կզարգանան։ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ նախընտրում է նման գործողություններ իրականացնել ամռան վերջին կամ վաղ աշնանը։ Սա օրինաչափություն է: Հավանաբար, այս տարի Ադրբեջանը կփորձի առնվազն սպառնալ նմանատիպ սցենարով»,- նշել է վերլուծաբանը։

«Stratfor»-ը կանխատեսել է, որ Ադրբեջանը, գուցե, փորձի ներխուժել Հայաստանի տարածք և Սյունիքում նշանակալի տարածքներ նվաճել։ Այս պահին, ըստ կենտրոնի վերլուծաբանի, դրա հավանականությունը այդքան էլ մեծ չէ։

«Այժմ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ Հայաստանի հարավում խոշոր տարածքներ զավթելու մասին չէ, բայց այնպիսի բախումներ, ինչպիսին տեսանք 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, միանգամայն հնարավոր են։ Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում և էական պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ։ Ուստի ադրբեջանցիները, հնարավոր է, մտածում են, որ իրադարձությունների այս զարգացումը բարենպաստ միջոց է ազդելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինը զիջումների գնա սահմանազատման բանակցություններում»,- նշել է Օրրը։

Վերլուծաբանը կանխատեսում է՝ եթե, այդուհանդերձ, Ադրբեջանն ինչ-որ փուլում լայնածավալ հարձակում սկսի Հայաստանի դեմ, Արևմուտքում, գուցե, ինչ-որ պատժամիջոցներ սահմանվեն, սակայն որոշ ժամանակ անց տիրապետող կդառնա այն մտայնությունը, որ այդ պատժամիջոցները պահպանելը նպատակահարմար չէ։

«Ամեն դեպքում, սա շատ ռիսկային քայլ կլինի Ադրբեջանի համար, և այս ու այլ պատճառներով է, որ լայնածավալ հարձակումն այս տարի քիչ հավանական է։ Դժվար թե ադրբեջանցիներն առանց կոնկրետ արդյունքի հասնելու հստակ երաշխիքների որոշեն խոշոր հարձակում կատարել»,- ընդգծել է Օրրը։

Թուրքիան, ըստ վերլուծաբանի, ամեն կերպ փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Թուրքիային ձեռնտու է կայունության պահպանումը Հարավային Կովկասում, որպեսզի թե՛ հայերը, թե՛ վրացիները պատրաստ լինեն սերտ հարաբերություններ ունենալ իրենց հետ։

«Մենք չենք կարծում, թե Թուրքիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանի դեմ Ադրբեջանի էսկալացիային՝ առանց որևէ սահմանափակումների։ Թուրքիայի շահերից է բխում, որ հավասարակշռված իրավիճակ ստեղծվի, և, որ և՛ հայերը, և՛վրացիները պատրաստ լինեն իրենց հետ սերտ հարաբերությունների։ Եթե ​​Թուրքիան իրեն դիրքավորի որպես Հարավային Կովկասի ամենապակայունացնող երկիր, դա հետեւանքներ կունենա Թուրքիայի ղեկավարության համար։ Չեմ կարծում, որ Արևմուտքը կաջակցի Թուրքիային և Ադրբեջանին էսկալացիոն սցենարներում։ Արևմտյան երկրները բազմիցս հասկացնել են տվել Թուրքիային, որ եթե նա աջակցի ադրբեջանական կողմի էսկալացիոն տարբերակներին, դա հսկայական հետևանքներ կունենա արևմտյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների համար»,- շեշտել է վերլուծաբանը։

Արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս խաղացողները պատրաստ են և անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Հայաստանին, եթե թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնցից գոյաբանական սպառնալիք է զգում Հայաստանը, մեծ կարևորություն ունեն իրենց համար։ Ըստ վերլուծաբանի՝ աստիճանաբար կարող է Հայաստանի և արևմտյան երկրների միջև համագործակցությունն այս ուղղությամբ խորանալ, բայց ոչ կտրուկ։

«Չեմ կարծում, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները որևէ կոնկրետ փաստաթղթում կարձանագրվեն։ Ամեն ինչ կսկսվի Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ երկկողմ համաձայնագրերից։ Դա կլինի դանդաղ աստիճանական գործընթաց։ Անգամ Հայաստանին ձեռնտու չէ անմիջապես եվրոպական երկրների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ որեւէ հսկայական համաձայնագիր կնքել, իսկ հետո Ադրբեջանը կարող է որոշել փորձարկել այդ համաձայնագիրը։ Իսկ եթե պարզվի, որ աջակցությունը չի ընդլայնվում կամ չի իրականացվում, ապա սա միայն կվատթարացնի իրավիճակը»,- ​​եզրափակել է վերլուծաբանը։

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am