Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը հայտնի անեկդոտի կերպարն է հիշեցնում (ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցով դատական հայց է ներկայացրել): Այդ անեկդոտը չենք վերաշարադրում, քանզի այն ցենզուրայից դուրս է: Դա բակային «խլյուպիկ» տղայի մասին է, որը պահի տակ հաբռգում է, բայց վերջում վատ է ավարտում:

Եվ ահա այս անեկդոտային տղան վարում է Երևանի ավագանու նիստերը, քանզի քաղաքապետ է նշանակվել հաճախորդական կոալիցիայի օգնությամբ:

Մինչև երեկ նա ավագանու նախորդ նիստերը վարում էր՝ ձգտելով արբիտրի ֆունկցիա կատարել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև, չմտնել կռիվների մեջ, սակայն երեկ նա դարձավ միջադեպի կողմ ու սկսեց... «հաչալ»:

«Հաչում» էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դեմ՝ ձգտելով պաշտպանել ՔՊԿ հաճախորդ «ծերեթելցուն»՝ հաստապռոշ և «Նիվա» մակնիշի մեքենաների մեջ այդ «պռոշներով» կռիվ տված «մանեթչիկին»:

Ավինյանը հունից դուրս եկավ, նյարդայնացավ ու սկսեց «հաչալ» շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ Մանուկ Սուքիասյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի ոչ լեգիտիմ իշխանությանը, այլ նաև կոնկրետ փաստեր էր ներկայացնում Ավինյանի կոռուպցիոն գործունեության, մասնավորապես ԱՆԻՖ-ում նրա ֆինանսական սկանդալների, քաղաքապետարանին կից թաղման բյուրո կոչված կառույցի գործունեության մասով: Ավինյանն ու «Ծերեթելու փայը» աղմուկ բարձրացրեցին ու թամաշայի վերածեցին Ավագանու նիստը, որպեսզի այդ աղմուկի մեջ խլացվի թալանչիական թեման:

ԱՆԻՖ-ի մասով հայտնի է, որ կան առնվազն 5 միլիարդ դրամի չարաշահումներ: Այդ չարաշահումներն այնքան աղաղակող են եղել, որ անգամ նիկոլական «պուպուլիկը» և Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանը չեն կարողացել աչք փակել դրանց վրա: Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ չի հաստատել ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունը:

Երեկ ԱՆԻՖ-ի մասին լսելուն պես Ավինյանն իրար խառնվեց ու առիթ էր ման գալիս՝ «հաչալու» համար: Եվ «հաչաց»: Բայց դե հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ավինյանը երեկ «հաչում» էր նաև այլ պատճառով:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում: Այսինքն՝ Նիկոլը ավինյաններին խաղեր տալու, թռնելու տեղ չի թողնում՝ «Ես եմ ձեզ բերել իշխանության ու փողատեր դարձրել, ուրեմն մինչև վերջ ատամներով պահեք իմ իշխանությունը, իսկ եթե կործանվելու ենք, ապա պետք է կործանվենք միասին»:

Տիգրան Ավինյանի երեկվա լկտի պահվածքը նաև այս ենթատեքստն ուներ:

7or.am

դիտվել է 11718 անգամ
Լրահոս
Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, պատասխանը ստանալու են․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից «Պոռնիկի ծնունդ, ո՞վ ես, բոմժ, դու ինձ չթողես իմ հոր տուն գա՞մ»․ լարված իրավիճակ Կիրանցում (video) «Իձի վ ժոպու»․ Լիլիթ Գալստյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հիշեցրեց իր խոսքը (video) Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում ՀՐԱՏԱՊ․ Տավուշում ջարդում են մարդկանց․ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են դեսպաններին (video) Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան Սրանք վախենում են․ 200 հոգով կանգնեցին մեր դիմաց, երբ Սրբազանի հետ առաջ գնացինք (video) Բագրատ Սրբազանի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կտրվելու է․ Հովհաննես Գալստյան (video) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է Չարիքը, սատանան Երևանում է նստած․ Սամվել Նիկոլյան (video) Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Ցուցարարները մտան ԵՊՀ․ Տավուշը հանձնվում է, դուրս եկեք պայքարի (video) Թույլ չենք տալու կրկնակապիտուլյացիա․ Հենրիխ Դանիելյան (video) Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am