Ինչու է թրաշված/անթրաշ Տիգրան Ավինյանը չզեկուցվող դարձնում կասկածելի հարցերը

Տիգրան Ավինյանի վրա «թավշյա հեղափոխությունը» վրա եկավ։ Նա դարձավ «հեղափոխական» օլիգարխ, ավելի պարզ լեզվով ասած՝ հարստացավ։ Այնքան հարստացավ, որ շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց։ Ճիշտ է, փողն ուրիշների անունով էր մուտք անում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ–ի հիմնադրամ, բայց դրանք «մանր» հարցեր են։ Կարևորն այն է, որ Ավինյանը փող ունի։ Ու քանի որ փողը փող է բերում, նա ուզում է ծախսած փողը հանել։ Քաղաքապետի պաշտոնը նրան այդ հնարավորությունը տալիս է։

Ու որպեսզի փող հանելու գործընթացը շատ աղմկոտ չստացվի, ինքը որոշել է, որ փողաբեր ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարցերը պետք է հանրության սեփականությունը չդառնան։ Նա փոխառել է Նիկոլ Փաշինյանի մեթոդը։ Երևանի ավագանու նիստերի ժամանակ փողաբեր ու փող քերող հարցերը դարձրել է չզեկուցվող։ Այսինքն՝ այնպես է արել, որ հարցերը շըփ–թըփ քվեարկվեն ու ծածկադմփոց արվեն վիճահարույց թեմաները։

Տիգրան Ավինյանը շինթուլյտվությունների և փողաբեր այլ հարցերի քննարկումները տեղափոխել է հանձնաժողովներ, որոնք հիմնականում չեն լուսաբանվում։ Նույն այդ հարցերը նա ավագանու նիստերի ժամանակ չի ուզում զեկուցել, քանզի զեկույցի ժամանակ կլինեն հարցեր, կհնչեն ելույթներ, երևանցիները կտեղեկանեն, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ տխրահռչակ Ալեն Սիմոնյանի քավորը, ըստ մամուլի տեղեկությունների, Երևանի Բաղրամյան 37 հասցեում 18–հարկանի շենքի կառուցման թույլտվություն է ստանում (սրանից առաջ Ավինյանը շինթույլտվություն էր տվել «հեղափոխականների» սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին)։ Եվ դա այն դեպքում, երբ այդ հատվածում մետրոյի գիծն է անցնում և այդ շինարարությունն, ըստ փորձագետների, անվտանգության և սեյսմակայունության հետ կապված խնդիրներ է ունենալու։

Ավինյանը նմանատիպ այլ հարցերը չզեկուցվող է դարձնում, որպեսզի աղմուկից խուսափի։ Երևանի ավագանու ապրիլի 16–ի նիստի ժամանակ էլ հիմնականում չզկուցվող հարցեր են ներառված, ինչը նշանակում է, որ ուզում են ավագանու նիստերը վերածել կնոպկա սեղմելու գործընթացի։ ՔՊԿ–ն հենց դրա համար էլ կուլիսային գործարքի գնաց, անասնագողություն իրականացրեց, որպեսզի նիստերի քվորումն ապահովի և «ասեք, կանենքի» շրջանակներում Երևանի թալանով զբաղվի։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Տիգրան Ավինյանը «հեղափոխությունից» հետո պարբերաբար թրաշվում է՝ թրաշամանուկից վերածվելով անթրաշամանուկի և հակառակը։ Ինքն այդպիսով շուստրիաբար ուզում է Նիկոլի պես չերևալ՝ «Տեսեք, ես անթրաշների պես չեմ» թեմայով։ Բայց դե թրաշով թե առանց թրաշ սրանք նույն բանն են անում՝ մտել են պետական ու տեղական բյուջեի մեջ ու անխնա մսխում են հանրային ֆինանսները՝ հաղթահարելով աղքատությունն իրենց գրպաններում։
7or.am

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am