Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը

Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը․«Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել: Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից` դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, եւ ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։

Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաեւ հիմնավորող փաստաթղթեր, նյութեր: Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 24 թ համարում։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում (video) Հիստերիկ վիճակով ոստիկանները հարձակվեցին․ մի նպատակ ունեին․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան Հայաստան պետության ամոթը Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ներկայացրել է սահմանազատվող Կիրանցում իրավիճակը (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանի վրա հարձակված «պոռնիկնե՛ր», ձեզ սատանան էլ չի ընդունելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան (video) Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Ձեր արժանապատվությունը հավասարեցրել եք ասֆալտին, բայց տավուշցին դա չի անի․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանը» երթ է անում Գյումրիում (video) Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, պատասխանը ստանալու են․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից «Պոռնիկի ծնունդ, ո՞վ ես, բոմժ, դու ինձ չթողես իմ հոր տուն գա՞մ»․ լարված իրավիճակ Կիրանցում (video) «Իձի վ ժոպու»․ Լիլիթ Գալստյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հիշեցրեց իր խոսքը (video) Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am