Ինչո՞վ են իրարից տարբերվում և միմյանց նման «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանն ու ռուսական բոլշևիկ Աթարբեկովը

Առաջին հայացքից այս երկու գործիչները, ապրել և գործել են, իսկ մեկը դեռևս գործում է, տարբեր ժամանակներում: Բոլշևիկ Աթարբեկովը 20-րդ դարի, իսկ «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանը՝ 21-րդ դարի սկզբում և մինչ օրս: Արտաքուստ տարբեր են և նույնիսկ հակադիր են նրանց քաղաքական նպատակները: Ալենը ուզում է օր առաջ տեսնել Հայաստանը ԵՄ անդամ, իսկ բոլշևիկ Աթարբեկովը Հայաստանը դիտարկում էր, որպես բոլշևիկյան Ռուսաստանի մաս:

Անշուշտ, ինչքան, որ Ռուսաստանն էր տարբեր Եվրոպայից, այնքան էլ՝ բոլշևիզմն էր տարբերվում Շառլ Միշելի և Մակրոնի քաղաքական ուղիներից:

Բայց, այնուամենայնիվ, այս երկուսի մեջ կա մի ընդհանրություն:

Երկուսի համար էլ Հայաստանը գործիք է ընկալվում իրենց անդրազգային նպատակների իրագործման համար: Ավելին, նրանք երկուսն էլ պատրաստ են զոհաբերել հայ ժողովուրդին և Հայաստանը… հանուն իրենց տերերի նպատակների:

Օրինակ, բոլշևիկ Աթարբեկովը հայ ժողովուրդի և հեղափոխության ապագայի մասին հետևյալ միտքն էր արտահայտել. «...Հայ ժողովուրդը մանրբուրժուական հասկացություն է: «Ազգ» հասկացությունը մեզ համար գոյություն չունի. մեզ համար կա պրոլետարիատի դասակարգ հասկացություն: Մենք ձգտում ենք պրոլետարիատի հաղթանակին և համաշխարհային հեղափոխությանը: Եթե հայ ժողովուրդը պետք է վերանա սոցիալական այս մեծ ցնցումների ժամանակ, թո՛ղ վերանա: Ռուսաստանում մենք սպանեցինք 15 միլիոն մարդու. եթե պետք լինի, մի 15 միլիոն էլ կկործանենք, միայն թե համաշխարհային հեղափոխությունը հաղթի...»:

Ի դեպ, նշենք, որ այս նույն սրիկան հայտնի է որպես ռուսական «կարմիր տեռորի» դասական ներկայացուցիչ, ում միջոցով ու մասնակցությամբ գնդակահարվել կամ սպանվել են տասնյակ հազարավոր անմեղ զոհեր:

Ներկայացնենք օրինակներ, թե ինչեր են պատմում նրա ու իր «գործերի» մասին ականատեսները:

«…Դահիճները հրամայեցին իրենց զոհերին ծնկի իջնել և ձգել վիզը: Դրանից հետո սկսեցին հարվածել սրերով, սրատել: Դահիճներն անվարժ էին ու չէին կարողանում սպանել սրի մեկ հարվածով: Պատանդներից յուրաքանչյուրին հինգ կամ նույնիսկ ավելի հարվածներ էին հասցնում...,- պատմել էր կարմիր բանակի զինվորներից մեկը:- Սկզբում կտրում էին ձեռքերը, ոտքերը, հետո՝ գլուխը: Եվ նույնիսկ հատումից առաջ վաշտի պետը ռետինե մտրակով անխնա ծեծում էր նրանց»:

Այդ ջարդը տեղի է ունեցել 1918թ. հոկտեմբերին, Պյատիգորսկի գերեզմանատանը, գիշերով: «Գերեզմանների շուրջ արյան լճակներ էին: Այս ու այն կողմ ընկած էին մարդկային ոսկորների բեկորներ: Մահապատժի վայրին ամենամոտ խաչերն ու տապանաքարերը ողողվել էին զոհերի արյունով և ցողվել ցրիվ տված ուղեղներով»,- նշում էր այդ զինվորականը:

Այդ նկարագրությունը բոլշևիկյան վայրագությունների հետաքննության հատուկ քննչական հանձնաժողովի՝ «1918 թվականի հոկտեմբերին Պյատիգորսկում պատանդների ձերբակալման և սպանության հետաքննության» ակտից է: Ավելի քան ութսուն պատանդների մահապատիժն անձամբ վերահսկել է Հյուսիսային Կովկասի Չեկայի նախագահ Աթարբեկովը:

Առանձնահատուկ դաժանությամբ Աթարբեկովի գլխավորությամբ գնդակահարվեցին Աստրախանի բանվորները, որոնք 1919-ին բողոքում էին կարմիրների դաժանություններից: Եվ այստեղ էլ մահապատիժների իրականացման ղեկավարը այդ նույն սադիստ Աթարբեկովն էր:

Ինչո՞ւ էին բոլշևիկներն այդչափ դաժան: Ժամանակին հայտնի ռուս փիլիսոփա Սերգիյ Բուլգակովն այդ առնչությամբ բառացիորեն նշում էր հետևյալը. «Հեղափոխականի համար գլխավորը ոչ թե ներկայումս ապրող մարդու երջանկությունն է, այլ ապագայում մարդու երջանկությունն է, և հանուն այդ ապագայի գաղափարի, ներկա մարդուն կարելի է զոհաբերել: Հենց այս թեզն է բոլոր հեղափոխականների գլխավոր առանցքը: Ընդ որում, կապ չունի, թե հեղափոխականը ինչ գաղափարի համար է հեղափոխական»,- եզրափակում է Բուլգակովը:

Իսկ հիմա վերադառնանք մեր ժամանակների «եվրոբոլշևիկ»-հեղափոխականներին, որոնց կարկառուն ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը:

Վերջերս նա բառացիորեն հետևալ միտքն արտահայտեց. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Սիմոնյանի և Աթարբեկովի տեսակետները հայ ժողովուրդի վերաբերյալ իրարից չեն տարբերվում: Մեկը պատրաստ է զոհաբերել հայ ժողովուրդին հանուն համաշխարային հեղափոխության, մյուսը՝ հանուն համաշխարային դեմոկրատիայի:

Տարբերվում են նրանց ձևակերպումները, բայց՝ ո՛չ բովանդակությունը: Պարզապես 20-րդ դարը ավելի կոպիտ բարքերով էր հայտնի և այն ժամանակվա գործիչներն ավելի կոպիտ և անկեղծ էին արտահայտվում իրենց մտադրությունների մասին, քան 21-րդ դարի գործչները:

Հենց այդ պատճառով էլ այսօրվա եվրոբոլշևիկների համար 5 հազար զոհերը մեծ արժեք չեն, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 200 զինվորի մահն արդեն մոռացվել է: Հայ գերիների ճակատագիրն Ալենին ընդանրապես հետաքրքիր չի եղել, որի մասին նա խոստովանեց զրույցներից մեկում:

Ինչպես որ այն ժամանակ Աթարբեկովի կուռքերը Լենինը, Տրոցկին և «համաշխարային հեղափոխությունն» էին, այնպես էլ Փաշինյանի և Սիմոնյանի համար կուռքերն են Բայդենը (որին չեն կարողացել տեսնել մոտիկից), Մակրոնը և Բլինքենը (որոնց հետ կարողանում են նույնիսկ նկարվել):

Լուրջ քննարկման հարց է, թե ինչպես է հայկական հողն ու ջուրը ծնում նման մարդկանց: Բայց նույն բանը կարող են ասել ռուսները, գերմանացիները և մյուս ժողովուրդները: Ի վերջո, սրիկաներ ծնվում են աշխարի տարբեր վայրերում: Նրանք նույնիսկ կարողանում են ժամանակավորապես գալ իշխանության և դժբախտացնել իրենց ժողովուրդներին:

Բայց բոլոր ազգերը ձեռք են բերում քաղաքական իմունիտետ և ազատվում են այդ պատուհասներից:

Ցավոք,մենք չկարողացանք զերծ մնալ այդ վարակից, ինչի համար պատժվեցինք Արցախի կորստով: Բայց եթե արագ չսթափվենք, ապա կկորցնենք նաև Հայաստանը և վերջնականապես կփակենք մեր ժողովրդի պատմությունը, այնպես, ինչպես երազում էին երիտթուրքեր Թալիաթը, Էնվերը, Ջեմալը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am